Մարտ 26, 2024 10:58 Asia/Tehran
  • Չինաստանում ընթացող ցուցահանդեսին ներկա են իրանական 9 գիտահենք ընկերություններ

Չինաստանի նավթի և նավթաքիմիական տեխնոլոգիաների և սարքավորումների ցուցահանդեսին ներկա իրանական 9 գիտահենք ընկերությունները ներկայացրել են իրենց հնարավորությունները։

Գիտահենք ընկերությունները տեխնոլոգիական և նորարարական արդյունաբերության կարևոր մասն են, քանի որ հիմնված են զարգացող գիտելիքի և տեխնոլոգիաների, նորարարական գաղափարների և աճի բարձր ներուժի վրա: Դրանք կարող են նպաստել   արդյունաբերության ու տնտեսության զարգացմանը և տրամադրում են հետազոտությունների վրա հիմնված ծառայություններ։

«Մեհր»  գործակալության փոխանցմամբ՝ երկուշաբթի օրը Պեկինում մեկնարկել է Չինաստանի նավթի և նավթաքիմիական տեխնոլոգիաների և սարքավորումների 24-րդ միջազգային ցուցահանդեսը (CIPPE 2024), որը համարվում է նավթի, գազի և նավթաքիմիական խոշորագույն իրադարձությունն է աշխարհում։ Ցուցահանդեսին մասնակցում են  65 երկրների արդյունաբերության ոլորտի ներկայացուցիչներ։ Ցուցահանդեսը կտևի մինչև մարտի 27-ը։

Ըստ այս հաղորդման՝ ցուցահանդեսին ներկա ընկերությունները ներկայացրել են իրենց արտադրանքն այդ թվում՝ նավթամթերք, նավթային սարքավորումներ, նավթաքիմիական նյութեր, բենզինի արտադրության սարքավորումներ, նավթի վերամշակման մեքենաներ և գործիքներ, ինչպես նաև նավթային տեխնոլոգիաներ, նավթի և գազի սարքավորումների արտադրություն, սպասարկում և վերանորոգում, էներգիա, վերականգնվող էներգիա, նավթի, գազի և նավթաքիմիական այլ ապրանքներ և ծառայություններ։

 

Պիտակ