Ապրիլ 03, 2024 19:28 Asia/Tehran
  • Ապրիլի 5-ի հանդիպումն ուղղված չէ Ադրբեջանի դեմ․ օրակարգի հիմնական հարցը Հայաստանի տնտեսական զարգացումն է․ Բլինկենն՝ Ալիևին

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն այսօր հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև հեռախոսազրույցի ժամանակ Ալիևը նշել է, որ, ըստ իրեն հասանելի տեղեկությունների, եռակողմ հանդիպման նախապատրաստման գործընթացում քննարկվել են այնպիսի հարցեր, ինչպիսիք են Հայաստանին ռազմական աջակցությունը տրամադրելը:

Ալիևը Բլինկենին հայտնել է, որ ԱՄՆ-ի, ԵՄ-ի և Հայաստանի միջև եռակողմ հանդիպումը կհանգեցնի լարվածության սրմանը Հարավային Կովկասում։

«Հայաստանի վրա հարձակվելու Ադրբեջանի մտադրության մասին Արեւմուտքի մեղադրանքները լիովին անհիմն են։

Ադրբեջանը հավատարիմ է 2022 թվականին Պրահայի հանդիպման ժամանակ ընդունված հայտարարությանը և Ալմա-Աթայի հռչակագրին»,- ասել է Ալիևը։

Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվականները, Բլինքենն Ալիևին ասել է, որ ապրիլի 5-ին Հայաստանի վարչապետի, Միացյալ Նահանգների պետքարտուղարի ու Եվրոպական հանձնաժողովի նախագահի Բրյուսելում նախատեսված հանդիպումն ուղղված չէ Ադրբեջանի դեմ։

Բլինկենը հայտնել է, որ հանդիպման հիմնական հարցը ՀՀ-ի տնտեսական զարգացումնի է։

 

 

Պիտակ