Ապրիլ 11, 2024 16:57 Asia/Tehran
  • 
Կիմ Չեն Ըն. Փհենյանը պատրաստ է կռվել թշնամիների հետ

Հյուսիսային Կորեայի առաջնորդը հայտարարել է, որ իր երկիրը պատրաստ է  թշնամիների, հատկապես ԱՄՆ-ի հետ պատերազմին։ 

Հյուսիսային Կորեայի կառավարությունը վարում է երկրի պաշտպանական կարողությունների ամրապնդման քաղաքականություն, որը ներառում է նաև հրթիռների նախագծում և կառուցում։ Փհենյանը բազմիցս հայտարարել է, որ  ավելացնում է իր զսպման հնարավորությունները՝ ԱՄՆ-ի, Հարավային Կորեայի ու Ճապոնիայի սադրիչ գործողությունների պատճառով։ 
ԻՌՆԱ-ի հաղորդմամբ՝ չորեքշաբթի օրն անդրադառնալով տարածաշրջանում անկայուն իրավիճակին, Կիմ Չեն Ընը ասել է, որ եթե թշնամիները, հատկապես ԱՄՆ-ը, դիմեն Փհենյանի հետ ռազմական առճակատման, ապա Հյուսիսային Կորեան կօգտագործի բոլոր միջոցները և առանց հապաղելու, մահացու հարված կհասցնի թշնամուն։
Հյուսիսային Կորեան, որն ԱՄՆ-ին և Հարավային Կորեային մշտապես մեղադրում է զորավարժությունների միջոցով  լարվածությունը մեծացնելու մեջ, հաստատել է նոր միջին հեռահարության կոշտ վառելիքով հիպերձայնային հրթիռի փորձարկման մասին լուրերը։ 
Իսկ մարտին Հյուսիսային Կորեան տանկային ստորաբաժանումների մասնակցությամբ զորավարժություն է անցկացրել։

Պիտակ