Ապրիլ 18, 2024 12:02 Asia/Tehran
  • Հստակ ասել եմ իսրայելցիներին՝ չհարվածեք Հայֆային. Բայդենը կրկին անհարմար իրավիճակում է հայտնվել

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն իսրայելական Հայֆա նավահանգստային քաղաքը շփոթել է Գազայի հատվածում խաղաղ բնակիչների ապաստանի՝ Ռաֆահի հետ, գրում է nypost.com-ը:

81-ամյա նախագահը լեզվի սայթաքումը թույլ է տվել, երբ Nexstar Media-ի թղթակից Ռեշադ Հադսոնին տված հարցազրույցում, երբ նրան հարցրել են գալիք ընտրություններում պաղեստինամետ ընտրողների աջակցությունը ստանալու հավանականության մասին:

«Ես հանդիպել եմ նրանց հետ, հստակ ասել եմ, որ պետք է մեծապես ավելացնենք Գազա գնացող սննդի, ջրի և առողջապահական պարագարների քանակը: Եվ ես հստակ ասել եմ իսրայելցիներին՝ չհարվածեք Հայֆային», - ասել է ԱՄՆ նախագահը՝ նկատի ունենալով Ռաֆահը:

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Telegram-ում մեկնաբանել է Բայդենի խոսքերն այն մասին, որ նա Իսրայելին արգելել է հարձակվել Հայֆա քաղաքի վրա։

«Նրան մնում է միայն արգելել իրեն մասնակցել ընտրություններին»,- գրել է Զախարովան։

 

 

Պիտակ