ԱՄՆ-ի գերիշխանությունը մոտեցել է ավարտին. Հնդկաստանի ԱԳ նախարար
https://parstoday.ir/hy/news/world-i217856-ԱՄՆ_ի_գերիշխանությունը_մոտեցել_է_ավարտին._Հնդկաստանի_ԱԳ_նախարար
Սառը պատերազմի ավարտից ի վեր ԱՄՆ-ի գերիշխանությունն ավարտվել է։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 12, 2024 12:46 Asia/Tehran
  • ԱՄՆ-ի գերիշխանությունը մոտեցել է ավարտին. Հնդկաստանի ԱԳ նախարար

Սառը պատերազմի ավարտից ի վեր ԱՄՆ-ի գերիշխանությունն ավարտվել է։

Այս կարծիքը PTI-ին տված հարցազրույցում հայտնել է Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրամանյամ Ջայիշանկարը։

Փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«ԱՄՆ-ի գերիշխանությունը, որը սկսվել է սառը պատերազմի ավարտից հետո, այսօր փաստացի ավարտվել է։ ԱՄՆ-ն ինքը փոխել է իր դիրքորոշումն աշխարհի նկատմամբ»,-ասել է նա:

Նրա խոսքով, աշխարհը փոխվում է արագ տեմպերով, փոխվում է նաեւ աշխարհի առաջատար երկրների ցանկը։

«Մենք ինքներս մաս ենք կազմում այդ փոփոխությունների»,- նշել է Ջայշանքարը՝ հիշեցնելով, որ 10 տարի առաջ երկիրը տնտեսական զարգացման վարկանիշում 10-րդ տեղում էր, իսկ այժմ 5-րդն է և նպատակ ունի զբաղեցնել 3-րդ տեղը։