Հունիս 26, 2024 18:28 Asia/Tehran
  • Սինթետիկ թմրամիջոցների տարածումն աճում է. Նազինյանը` կախվածություն ունեցողների մասին

Հայաստանում թմրամիջոց գործածող անձանց դիմելիությունը որոշակիորեն աճել է։ Այս մասին ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարարության Կախվածությունների բուժման ազգային կենտրոնի տնօրեն Սուրեն Նազինյանը։

«Ցավալիորեն, վերջին տասնամյակում մեր երկրի և տարածաշրջանի համար նոր` այսպես կոչված ոչ ավանդական թմրամիջոցների տարածման միտում է նկատվում։ Խոսքը հոգեխթանիչ համարվող սինթետիկ թմրամիջոցների, մասնավորապես մեթամֆետամինի մասին է։ Ցավոք, վերջերս նկատել ենք նաև կատինոնային հոգեխթանիչի (α-PVP) տարածվածության աճ: Դրանք շատ արագ կախվածություն են առաջացնում ու բավականին վտանգավոր են, կարող են հոգեախտաբանական խնդիրներ առաջացնել մարդկանց մոտ»,– նշեց Նազինյանը։

Նրա խոսքով` կենտրոնում 2023 թվականին բուժում է ստացել 2125 պացիենտ, որոնցից 210-ը թմրամիջոցներով պայմանավորված հիվանդություններ են ունեցել։ Թմրամիջոց գործածող անձանց դիմելիությունը որոշակիորեն աճել է, ինչը, ըստ Նազինյանի, պայմանավորված է 2 հանգամանքով` թմրամիջոց գործածողների թվաքանակի աճով և կենտրոնի պայմանների բարելավմամբ։ Վստահ է` Կախվածությունների բուժման ազգային կենտրոնի նկատմամբ վստահությունն աճել է։

 

Պիտակ