Վաշինգտոնում ԱՄՆ ռազմածովային ուժերի ինքնաթիռ է կործանվել
Հոկտեմբեր 16, 2024 18:25 Asia/Tehran
Վաշինգտոն նահանգում՝ երկրի արևմտյան ափին, ԱՄՆ ռազմածովային ուժերի EA-18G Growler ինքնաթիռ է կործանվել։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով «Seattle Times» թերթին։
«Կործանումից հետո երկու օդաչու է անհետացել»,– գրում է պարբերականը` վկայակոչելով ամերիկյան ռազմածովային ուժերին:
Թերթի տվյալով՝ վթարի վայրը հայտնաբերելու և օդաչուներին գտնելու համար ռազմածովային ուժերի ուղղաթիռ է ներգրավվել։
Անհետ կորածների անունները չեն հաղորդվում:
Պիտակ