Հուլիս 07, 2016 10:28 Asia/Tehran
  • Բանգլադեշում աթողատան հրապարակում պայթյուն է որոտացել

Բանգլադեշում այսօր՝ հուլիսի 7-ի առավոտյան, մահմեդականների տոնական աղոթքի վայրի մուտքի մոտ պայթյուն է որոտացել, որի հետեւանքով առնվազն 5 մարդ է վիրավորվել:

Միջադեպը տեղի է ունեցել մայրաքաղաք Դաքքայից 117 կմ հռավորության վրա գտնվող Շոլակիա բնակավայրում, որը հայտնի է հազարավոր մահմեդականների համար բաց հրապարակով, որոնք հավաքվել էին Իդ Նամազ աղոթքի:

Վիրավորներից մի քանիսը ոստիկաններ են: Պայթյունի պատասխանատվությունը դեռեւս որեւէ խմբավորում իր վրա չի վերցրել:

Պիտակ