Հոկտեմբեր 31, 2016 15:33 Asia/Tehran
  • Իսրայելի վարչապետ կայցելի Ադրբեջան և Ղազախստան

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտնել է, որ պլանավորում է այցելել Ադրբեջան և Ղազախստան: Այս մասին հաղորդում է ադրբեջանական «ԱՊԱ» լրատվական գործակալությունը՝ հղում կատարելով Իսրայելի նախագահի մամուլի ծառայությանը:

«Առաջիկա երեք ամիսների ընթացքում ես կմեկնեմ Ադրբեջան, Ղազախստան, Սինգապուր և Ավստրալիա: Այս երկրներից երեքում, եթե չեմ սխալվում, կկայանա Իսրայելի վարչապետի առաջին այցը»,- հայտարարել է նա: «Jerusalem Post» թերթն Ադրբեջանն անվանել է միակ երկիրը, ուր Նեթանյահուն արդեն եղել է: 1997թ. նա հանդիպում է ունեցել երկրի նախկին նախագահ Հեյդար Ալիևի հետ: Ըստ «ԱՊԱ» գործակալության՝ Ադրբեջանն ու Ղազախստանը Իսրայել նավթի խոշոր մատակարարներից են և վերջինիս ռազմարդյունաբերական արտադրանքի գնորդները:

31/10/2016

Ankakh.com

 

Պիտակ