Դեկտեմբեր 02, 2016 13:01 Asia/Tehran
  • ԱՄՆ-ի Սենատը տասը տարով երկարաձգել է Իրանի դեմ շրջափակումների գործադրման օրենքը

ԱՄՆ-ի Սենատը 99 կողմ և ոչ մի դեմ ձայնով, ևս տասը տարով երկարաձգել է Իրանի դեմ շրջափակումները: Նախագիծը ուժի մեջ կմտնի նախագահի կողմից ստորագրվելուց հետո:

Սենատի կողմից Իրանի դեմ շրջափակումների նախագծի վավերացումը վկայում է Թեհրանի դեմ Վաշինգտոնի թշնամական վերաբերմունքի մասին:  Իրանի դեմ շրջափակումների օրենքն առաջին անգամ Կոնգրեսում վավերացվեց 1996 թվականին և դրանից հետո երկարաձգվել է 2006 թվականին: 2016 թվականի ավարտին, կավարտվի նաև Իրանի դեմ շրջափակումների գործադրման ժամկետը: Նախագիծը Ներկայացուցիչների պալատում վավերացվել էր 419 կողմ և մեկ դեմ ձայներով: Սպիտակ Տունը չի հայտարարել թե ինչպես կարձագանքի այդ նախագծին: Չորեքշաբթի օրը, Սպիտակ Տան խոսնակ՝ Ջաշ Էռնեստը հայտարարել է, որ Օբաման ունի լիազորություն Իրանի դեմ հավելյալ շրջափակումներ կիրառելու համար: Այդ նախագիծը ստորագրելու դեպքում, առաջին անգամը չի լինի, որ Օբաման ստորագրում է նախագիծ, որի անհրաժեշտությունը չէր զգացվում:

Իսկ քանի որ Իրանի դեմ շրջափակումների տասամյա երկարաձգմանը կողմ է Սենատի մեծամասնությունը, Օբաման այն վետո դնելով ևս անկարող է կանխել այդ նախագծի օրենքի ուժ ստանալը:

Չնայած Իրան-Վեցնյակ միջուկային համաձայնության կայացումից հետո Օբաման  մի շարք հրամանններով առկախեց Իրանի միջուկային հարցի հետ կապված շրջափակումները, սակայն Իրանին ճնշելու լծակը պահպանելու համար, Կոնգրեսը կարևորում է այս օրենքի վավերացումը:

Վերջերս իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդը հայտարարել է, որ շրջափակումները նշանակում է, որ ամերիկացիները բացահայտորեն խախտում են միջուկային համաձայնությունը: Նրա խոսքերով, Իրանի դեմ շրջափակումների օրենքը գործադրվելը կնշանակի Համատեղ քայլերի ծրագրի խախտում: Այաթոլլահ Խամենեին նշել է, որ օրենքի գործադրման դեպքում Իրանը կդիմի պատասխան քայլերի:

Ամերիկացիների քաղաքականությունը վկայում է, որ Վաշինգտոնն արդարացում է որոնում Իրանի դեմ շրջափակումները շարունակելու համար: Չնայած կայացած միջուկային համաձայնությանը, Վաշինգտոնը ձգտում է Իրանին պարտադրել ընդունել իր մյուս պահանջները, որոնք են՝ դադարեցնել հրթիռային ծրագիրը, լռել Սիոնիստական անօրինական ռեժիմի ոճրագործությունների նկատմամբ, դադարեցնել այսպես կոչված  ահաբեկչության նկատմամբ հովանավորությունը: Բնականաբար ԻԻՀ-ը չի կատարելու ԱՄՆ-ի այս պահանջներից և ոչ մեկը: Համատեղ քայլերի ծրագրի սոտրագրմամբ  ԻԻՀ-ը բարյացակամություն է դրսևորել` տարաձայնությունների կարգավորման ուղղությամբ: Իրանը միշտ ընդգծել է, որ ԱՄՆ-ի կողմից իր խոստումները չկատարելու դեպքում,  կվերսկսի իր միջուկային խաղաղ գործունեությունը:

 

Պիտակ