Հունվար 11, 2017 10:45 Asia/Tehran
  • ԱՄՆ-ի խոստումնադրժության դեպքերը քննարկվեցին Վիեննայում գումարված ՀԳՀԾ-ի համատեղ հանձնաժողովի նիստում

ԱՄՆ-ի կողմից համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի ոտնահարման դեպքերի քննարկման նպատակով գումարված Իրանի և 5+1 խմբի համատեղ հանձնաժողովի նիստը երեքշաբթի երեկոյան մի հաղորդագրություն հրապարակելով ավարտվեց:

Իրանի բանակցող պատվիրակության նախագահ Սեյեդ Աբբաս Էրաղչին Վիեննայում իրավական փաստարկներով ապացուցեց, որ Իրանի դեմ շրջափակումների օրենքի՝ ISA-ի գործադրման ժամկետի երկարաձգումը հակասում է ՀԳՀԾ-ի հանդեպ ԱՄՆ-ի ստանձնած պարտավորություններին:

ՀԳՀԾ-ի համատեղ հանձնաժողովի անդամ երկրներն այս նիստում լուրջ համարելով Իրանի մտահոգություններն, ԱՄՆ-ից պահանջեցին ISA-ի օրենքն անազդեցիկ դարձնելու և այդ կապակցությամբ լիարժեք թափանցիկություն մտցնելու ուղղությամբ քայլեր ձեռնարկել:

Էրաղչին երեքշաբթի օրը ԱԷՄԳ-ի գերատեսչի հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով ՀԳՀԾ-ի հանդեպ Իրանի պարտավորությունների իրագործմանը պահանջեց շարունակել ՀԳՀԾ-ի գործադրման ուղղությամբ ԱԷՄԳ-ի դրական դերակատարությունը:

Յուկիա Ամանոն նույնպես այս հանդիպման ժամանակ անդրադառնալով ՀԳՀԾ-ի նշանակությանն ընդգծեց դրա գործադրումը ստուգելու կապակցությամբ գործակալության դերակատարությունը շարունակվելու անհրաժեշտությունը:

Էրաղչին , հերքելով «Ուոլսթրիթ Ժուռնալ»-ի լրատվությունն այն մասին, որ Իրանը համաձայնել է Նաթանզի ատոմակայանում մնացած ուրանի կատարյալ մաքրման հետ, հայտարարեց, որ ՀԳՀԾ-ի համատեղ հանձնաժողովի անդամների համաձայնությամբ Իրանը կկարողանա առավել մեծ քանակությամբ ուրան հարստացնել:

Պիտակ