Մայիս 01, 2017 18:33 Asia/Tehran
  • Ռուս քաղաքագետ.«Թրամփը, դեմ գնալով  ՀԳՀԾ-ին, փորձում է վրեժ լուծել Օբամայից»

Ռուսաստանցի քաղաքագետ, միջազգային հարցերով ավագ փորձագետ Վլադիմիր Սաժինի կարծիքով Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի դեմ Թրամփի վարած քաղաքականության պատճառը ԱՄՆ-ի նախկին նախագահ Բարաք Օբամայից վրեժ լուծելն է:

Սպուտնիկ ռադիոկայանին տված հարցազրույցում Վլադիմիր Սաժինն ասել է.«ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Բարաքի Օբամայի նկատմամբ ունեցած թշնամության պատճառով չի կարողանում ընդունել Համատեղ գործողությունների համապարփակ ծրագիրը»:

ՌԴ գիտությունների ակադեմիայի արևելագիտության ինստիտուտի գիտաշխատող Վլադիմիր Սաժինը հավելել է.«Թրամփի կառավարությունը Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ համակարծիք է Սիոնիստական ռեժիմի հետ»:

Ավելի վաղ Սաժինը, քննադատելով ԱՄՆ-ի քաղաքականությունը, ընդգծել էր, որ Իրանը չի խախտել Համատեղ գործողությունների համապարփակ ծրագիրը:

Նշենք, որ Իրանը և «5+1» խումբը (Բրիտանիան, Ֆրանսիան, Ռուսաստանը, Չինաստանը, ԱՄՆ-ն  և Գերմանիան) 2015 թվականի հուլիսի 14-ին  Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնագիր են ստորագրել, որը 2016 թվականի հունվարի 16-ից մտել է ուժի մեջ: Սակայն Դոնալդ Թրամփը, նշելով, որ Իրանի հետ միջուկային գործարքը կվնասի ԱՄՆ-ի շահերին, այդ երկրի ազգային անվտանգության հանձնաժողովին  հանձնարարել է  վերանայել համաձայնագիրը: 

 

Պիտակ