Մայիս 11, 2017 12:40 Asia/Tehran
  • Սիրիայում գործող ռուս հրամանատարները Պուտինից շքանշան են ստացել

ՌԴ-ի մի խումբ սպաներ, ովքեր կարողացել են հակաահաբեկչական ռազմական գործողության ընթացքում առանց կորուստների չեզոքացնել Ալ-Նոսրայի ճակատ ահաբեկչական խմբի հարձակումը, այդ երկրի նախագահ Վլադիմիր Պուտինից շքանշան են ստացել:

Վերջերս ՌԴ-ի զինված ուժերի հատուկ պատրաստվածության ջոկատների 16 սպաներ առճակատվել էին ավելի քան 300 ահաբեկիչների հետ և կարողացել էին չեզոքացնել նրանց հարձակումը:

Գնդապետ «Դանիլա» կեղծանվամբ այդ խմբի հրամանատարը Պուտինից ստացել է ոսկե աստղ «ՌԴ-ի հերոս» շքանշանը:

Այդ խմբի 3 այլ զորայինները, որոնց պատկերները չեն ցուցադրվել, ՌԴ-ի նախագահի հետ հանդիպմանը ռազմական շքանշան են ստացել նախագահ Պուտինից:

2015թ. հոկտեմբերից իվեր Սիրիայի կառավարության պաշտոնական խնդրանքով ՌԴ-ն այդ երկրում հակաահաբեկչական գործողություններ է իրականացնում:

Պիտակ