Մայիս 19, 2017 08:05 Asia/Tehran
  • ՄԱԿ-ն ազդարարել է ահաբեկիչների Եվրոպա վերադառնալու կապակցությամբ

ՄԱԿ-ի ներկայացրած վիճակագրական տվյալների համաձայն, ԻԼԻՊ-ի շարքերում կռվող 30 հազար ահաբեկիչների 40-ից 50 տոկոսը լքել է Սիրիայում ու Իրաքում այդ ահաբեկչական խմբի վերահսկողության տակ գտնվող տարածքները:

Բրյուսելից «Ռոյտերզ»-ի հաղորդման համաձայն, ՄԱԿ-ի ահաբեկչության դեմ պայքարի կոմիտեի նախագահ Ժան Փոլ Լաբորդը հինգշաբթի օրն ասաց. «Ահաբեկիչների Եվրոպա վերադառնալու կապակցությամբ ազդարարությունն այն պայմաններում է ներկայացվում, երբ ԻԼԻՊ ահաբեկչական-թաքֆիրական խումբը կորցնում է Սիրիայում ու Իրաքում իր վերահսկողության տակ գտնվող տարածքները»:

Լաբորդը, որն արտահայտվում էր ՄԱԿ-ի ներկայացուցիչների հետ նիստից հետո, ասել է. «Չնայած Եվրոպական անցակետերում ուղևորությունների համար ստեղծված սահմանափակություններին, արտասահմանցի ահաբեկիչներին հաջողվում է հատել սահմաններն ու վերադառնալ իրենց երկրները, ինչի հավանականությունը մեծացնում է հատկապես մարդու թրաֆիկինգով զբաղվողների գոյությունը»:

ՄԱԿ-ի այդ պաշտոնատարը հղում կատարելով եվրոպական մի քանի երկրների պաշտոնատարներին, հայտարարել է. «Վերջին 12 ամիսներին Եվրոպա վերադարձած ահաբեկիչների թիվը ավելի քան 30 տոկոս հավելում է կրել»:

ՄԱԿ-ն այն դեպքում է մտահոգություն հայտնում ահաբեկիչների իրենց երկրները վերադառնալու կապակցությամբ, երբ եվրոպական շատ երկրներ վերջին տարիներին Սիրիայում ու Իրաքում ԻԼԻՊ-ի նման ահաբեկչական խմբերի ֆինանսական ու սպառազինական գլխավոր հովանավորն են եղել:

Պիտակ