Հունիս 06, 2017 12:11 Asia/Tehran
  • Անգլիկան եկեղեցու հովվապետ.«Ահաբեկիչների նպատակն է տարաձայնություն սերմանել կրոնների ու դավանանքների միջև»

Անգլիկան եկեղեցու հովվապետ՝ Քենթրբերիի արքեպիսկոպոս Ջասթին Ուելբն ասել է, որ երկրում ահաբեկչական հարձակումների նպատակն է տարաձայնություն ու հոռետեսություն սերմանել կրոնների ու տարբեր դավանանքների միջև:

Անդրադառնալով Լոնդոնում տեղի ունեցած ահաբեկչական հարձակմանը, Ջասթին Ուելբն ասել է.«Ոչ մի կերպ չի կարելի արդարացնել անմեղ մարդկանց սպանությունը: Դա սատանայական քայլ է»:

Կարևորելով տարբեր դավանանքերի նկատմամբ խտրականության վերացումը, անգլիական եկեղեցու առաջնորդը նշել է, որ աններելի սխալ է, եթե թույլ տանք, որ ահաբեկչությունը նորմալ երևույթի վերածվի մարդկային կյանքում:

Շաբաթ երեկոյան  միկրոավտոբուսը դուրս է եկել Լոնդոնի կամրջի՝ հետիոտնների համար նախատեսված հատված՝ վրաերթի ենթարկելով մարդկանց: Այնուհետև որսորդական դանակներով զինված տղամարդիկ դանակահարել են անցորդներին: Դեպքի հետևանքով զոհվել է 7 մարդ և 48 ուրիշներ վիրավորվել են, որոնցից մի քանիսի առողջական վիճակը ծանր է հաղորդվել:

Պիտակ