Հունիս 06, 2017 19:27 Asia/Tehran
  • Թուրքիայի վարչապետ.«Եթե Ռաքքայի գործողությունը սպառնա այս երկրին, անգործ չենք նստի»:

Թուրքիայի պառլամենտում «Արդարություն և Զարգացում» կուսակցության ֆրակցիայի անդամների հետ հանդիպմանն ունեցած ելույթում, այդ երկրի վարչապետն ասել է.«Եթե Ռաքքայի գործողությունը սպառնա այս երկրին, անմիջապես պատասխան քայլի կդիմենք»:

Իրանի ռադիո-հեռուստատեսության կազմակերպության հաղորդմամբ, Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդրմն ասել է.«Շարունակելու ենք ազգային անվտանգության ու սահմանների անվտանգության ապահովման հարցով կատարվող ռազմական գործողությունները: Ռաքքայում մեր անվտանգությանը սպառնացող ցանկացած քայլի արժանի հակահարված կհասցնենք»:

«Կեղծ լուրերի հիմմաբ չպետք է խափանվեն երկրների միջև հարաբերությունները»,- հավելել է Յըլդրմը:

Նա նշել է.«Ահաբեկիչները ոչ կրոն ունեն ոչ էլ հպատակություն: Նրանց դեմ պետք է պայքարել համատեղ ուժերով: Տարածաշրջանում տեղի ունեցող ահաբեկչական դեպքերը առավել անհրաժեշտ են դարձնում տարածքի երկրների միջև միաբանության ու համագործակցության ոգու պահպանումը»:

Պիտակ