Հունիս 07, 2017 19:46 Asia/Tehran
  • Եվրախորհրդարանի նախագահը և  Մոգերինին զորակցություն են հայտնել Իրանի ժողովրդին

Թեհրանում տեղի ունեցած ահաբեկչական դեպքերից հետո, Եվրախորհրդարանի նախագահը զորակցություն է հայտնել Իրանի խորհրդարանի նախագահին և ժողովրդին: Այս մասին հայտնել է IRNA լրատվական գործակալությունը:

 

Եվրախորհրդարանի նախագահ՝ Անտոնիո Տայանին Twitter-ի իր էջում գրել է.«Իրանի ԱԳ նախարարության հետ կապ կհաստատեմ քննարկելու Թեհրանում տեղի ունեցած ահաբեկչական ակտերը»:

Եվրամիության արտաքին քաղաքականության հարցերով հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինիի խորհրդական՝ Սաբրինա Բելուսին  Twitter-ի իր էջում նշել է,որ  Մոգերինին արձագանքել է  Թեհրանում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումներին: Մեջբերելով Մոգերինիի խոսքերը գրել է.«Այսօր ևս շատ տխուր օր է»:

Եվրախորհրդարանի սոցիալիստների և դեմոկրատների խումբը Twitter-ի իր էջում խստորեն դատապարտել է Թեհրանում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումները և զորակցություն է հայտնել Իրանի ժողովրդին:

«Ահաբեկչությունը համաշխարհային սպառնալիք է և սահման չի ճանաչում: Այս քայլերի հեղինակներն ու հովանավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն»,  Twitter-ի իր էջում գրել է Եվրախորհրդարանի սոցիալիստների և դեմոկրատների խումբը:

 

Պիտակ