Հունիս 22, 2017 07:31 Asia/Tehran
  • ՄԱԿ. Փախստականներին Իրանի մատուցած ծառայությունները վեր են միջազգային պարտավորություններից

Իրանում փախստականների հարցերով ՄԱԿ-ի գերագույն կոմիսարիայի ներկայացուցիչը նշել է, որ ԻԻՀ-ն աշխարհում փախստականներ ընդունող չորրորդ խոշոր երկիրն է համարվում: Նա նշել է. «Իրանը փախստականների հանդեպ ցուցաբերած իր առատաձեռն հյուրընկալությամբ այլ երկրների համար օրինակ է համարվում»:

«Փարս Թուդեյ»-ը հղում կատարելով ԻՌՆԱ-ին հաղորդել է, որ չորեքշաբթի օրը, Իրանի հյուսիս-արևելյան Մաշհադ քաղաքի արտասահմանյան քաղաքացիների գաղթակայանում Փախստականների համաշխարհային օրվա՝ հունիսի 20-ի մեծարման համաժողովի բացման հանդիսության ժամանակ Սիվանքա Դանափալան ընդգծել է. «ԻԻՀ-ն կրոնական ուսուցումներով հագեցած իր խաղաղատենչ ու հումանիտար ոգով փախստականներին միջազգային պարտավորություններից առավել ծառայություններ է մատուցել»:
Իրանում փախստականների հարցերով ՄԱԿ-ի գերագույն կոմիսարիայի ներկայացուցիչը հավելել է. «Մեծ թվով փախստականների ընդունած Իրանի տարբեր քաղաքներում այս օրվա մեծարումը վկայում է փախստականների հարցերի հանդեպ ԻԻՀ-ի հատուկ ուշադրության մասին»:

«ԻԻՀ-ն միշտ էլ առողջապահության, կենցաղային հարցերի և կրթա-դաստիարակչական բնագավառներում արժանավոր ծառայություններ է մատուցել փախստականներին»,-հայտարարել է Սիվանքա Դանափալան:

ՄԱԿ-ի պաշտոնատարները բազմիցս շնորհակալություն հայտնելով փախստականներին ԻԻՀ մատուցած ծառայությունների համար, ընդգծել են, որ Իրանն իր դպրոցների, համալսարանների ու հիվանդանոցների դռները և սահմանները բացել է փախստականների դիմաց, այնպես որ այդ անձինք իրանցիների նման վայելում են բոլոր այդ առավելությունները:

 

Պիտակ