Հուլիս 09, 2017 12:52 Asia/Tehran
  • Բրյուսելում կայացել է Իրանի և Ավստրիայի մաքսային պաշտոնյաների հանդիպումը

Իրանի և Ավստրիայի մաքսային պաշտոնյաների հանդիպմանը քննարկվել է երկկողմ համագործակցության հարցը:

Իրանի մաքսային ծառայության ղեկավար Մասուդ Քարբասյանը Բելգիայում է:

ԻԻՀ ռադիո-հեռուստատեսության լուրերի ծառայության հաղորդմամբ, Իրանի և Ավստրիայի մաքսային ծառայության ղեկավարների բրյուսելյան հանդիպմանը, կողմերը կարևորել են ոլորտի համագործակցության զարգացումը ՝ մտքերի փոխանակում կատարելով առևտրի դյուրացման ու ընդլայնման երկու երկրի ներկայացրած ծրագրերի շուրջ:

Սպասվում են վարչական ու մաքսային հարցերում փոխադարձ օժանդակությունների ու համատեղ համագործակցության պայմանագրի ստորագրման նախադրյալների ստեղծումը: Պայմանագիրը ստորագրվելու է Ավստրիայի մաքսային ծառայության ղեկավարի նոյեմբերին Թեհրան կատարելիք այցի ընթացքում:

Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում տարբեր երկրների մաքսային ծառայության ներկայացուցիչների մասնակցությամբ կայացել է Մաքսային համաշխարհային կազմակերպության խորհրդի 60-րդ համաժողովը:

 

Պիտակ