Հուլիս 21, 2017 17:23 Asia/Tehran
  • Վիեննայում մեկնարկել է ՀԳՀԾ-ի 8-րդ համատեղ հանձնաժողովը

Վիեննայի Կուբուրգի հյուրանոցում ԻԻՀ-ի ու 5+1 անդամ երկրների ԱԳ նախարարների տեղակալների և Եվրամիության մակարդակում մեկնարկել է ՀԳՀԾ-ի 8-րդ հանձնաժողովը:

Ուրբաթ՝ հուլիսի 21-ին Իրանի ռադիո-հեռուստատեսության լուրերի ծառայությունը հաղորդել է, որ մեկօրյա նիստի օրակարգում է շրջափակումների չեղարկման և միջուկային ոլորտում Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի վերջին զարգացումների քննարկումը:

Ըստ աղբյուրի, իրանական թիմի օրակարգում է նաև ԱՄՆ-ի խոստումնադրժության լուսաբանումը:

ՀԳՀԾ-ի նկատմամբ Իրանի հավատարմության մասին ԱՄՆ Պետքարտուղարության հաստատագրմանը զուգընթաց,  ստորագրվել է  ԱՄՆ-ի հակաիրանական նոր շրջափակումների կասեցման երկարաձգման մասին հրամանագիրը:

Նիստից հետո կայանալու են  ԻԻՀ-ի և ՀԳՀԾ-ի համատեղ հանձնաժողովի մասնակից մյուս երկրների երկկողմ հանդիպումները:

ՀԳՀԾ-ի վերջին համատեղ հանձնաժողովը կայացել էր ապրիլի 25-ին ՝ Վիեննայում:

Պիտակ