Օգոստոս 27, 2017 12:21 Asia/Tehran
  • Մյանմայի բանակը շարունակում է հարձակումները ՝ Ռուհինգիայի անօթևան մուսուլմանների դեմ

Շարունակվում են Ռախին նահանգում Ռուհինգիայի մուսուլմանների դեմ Մյանմայի բանակի հարձակումները:

Ըստ «Ֆրանս պրես» գործակալության հաղորդման, Ռուհինգիայի հարյուրավոր մուսուլմանները երկրի արևմուտքում լայնամասշտաբ հարձակումների են ենթարկվել:

Մյանմայի բանակայինները ականային հարձակումներ են իրականացրել Բանգլադեշի բարձրունքներում ապաստանած մուսուլմանների դեմ: Հարձակման զոհերի մասին դեռևս ոչինչ չի հաղորդվել:

Ուրբաթ օրվանից Ռախինի նահանգում մուսուլմանների դեմ Մյանմայի բանակայինների հարձակման հետևանքով զոհվել է 92 հոգի:

Ռախինի նահանգում բանակայինների հարձակումների ծավալմամբ, հազարավոր մուսուլմաններ Բանգլադեշի բարձրունքներում են ապաստան գտել:

 

Պիտակ