Օգոստոս 27, 2017 19:04 Asia/Tehran
  • Պապը կարևորել է Ռոհինգյա մուսուլմանների դեմ բռնությունների դադարեցումը

Աշխարհի կաթոլիկների հոգևոր առաջնորդը կարևորել է Ռոհինգյա մուսուլմանների դեմ բռնությունների դադարեցումը:

Կիրակի օրը Ֆրանցիսկոս պապը կարեկցանք է հայտնել Ռոգինյա ցեղի մուսուլմաններին և բոլորին կոչ է արել խթանել նրանց դեմ բռնությունների դադարեցումը:

Պապը նշել է, որ պետք է հարգել Ռոգինյա մահմեդական ազգի քաղաքացիական իրավունքները:

Մյանմայի բանակայինների բռնությունները սաստկացել են և վերջին օրերի ընթացքում զոհվել են 92 Ռոհինգյա  ցեղի մուսուլմաններ:

Վերջին տարիների ընթացքում Մյանմայի Ռախին նահանգում ծայրահեղական բուդիստների ու բանակայինների հարձակումների հետևանքով զոհվել ու վիրավորվել են հազարավոր մարդիկ և տասնյակ հազարավոր ուրիշներ հայտնվել են փախստականի կարգավիճակում:

Մյանմայում Ռոհինգյա մուսուլմանները զրկված են քաղաքացիական իրավունքներից:

Պիտակ