Օգոստոս 29, 2017 18:30 Asia/Tehran
  • Ռուհինգիայի եվրոպական խորհուրդը մտահոգություն է հայտնել Միանմայի մուսուլմանների ցեղասպանության կապակցությամբ

Ռուհինգիայի եվրոպական խորհուրդը հանդես է եկել Մյանմայի մուսուլմանների ցեղասպանությանը վերջ դնելու պահանջով:

Թուրքիայի «Հուրրիեթ» օրաթերթի գրությամբ, Ռուհինգիայի եվրոպական խորհուրդը երեքշաբթի օրը մի  հաղորդագրություն տարածելով հայտարարել է, որ շարունակվում է Մյանմայի արևմուտքում մուսուլմանների ցեղասպանությունը և  մեղավորը երկրի բանակն է:

ՄԱԿ-ը ևս իր զեկույցում տեղեկացրել է Մյանմայի մուսուլմանների անխնա կոտորածի մասին:

Ռախինի նահանգում ռուհինգիա  մուսուլմանների դեմ Մյանմայի բանակի հարձակումների հետևանքով, զոհվել է նվազագույնը 92 հոգի, մեծ թվով ուրիշներ վիրավորվել են: Վերջին տարիներին Մյանմայի բանակային ուժերի և ծայրահեղական բուդիստների հարձակումների հետևանքով, զոհվել են հազարավոր մուսուլմաններ, տասնյակ հազարներ վիրավորվել և անօթևան են դարձել :

Մյանմայի կառավարությունը չի հարգում ռուհինգիա մուսուլմանների  քաղաքացիական ոչ մի իրավունք: 

Պիտակ