Օգոստոս 31, 2017 18:58 Asia/Tehran
  • ԱՄՆ-ի օդուժը զորավարժություններ Է անցկացրել Կորեական թերակղզու շրջանում

ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի B-1B երկու ռազմավարական ռմբակոծիչներ եւ F-35B երկու կործանիչ-ռմբակոծիչներ են փոխադրվել Կորեական թերակղզու շրջան՝ մասնակցելու Հարավային Կորեայի ռազմաօդային ուժերի հետ համատեղ օդային վարժանքներին:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է YTN հարավկորեական հեռուստաալիքը: Հարավային Կորեայի պաշտպանության նախարարությունում նշել են, որ այս զորավարժությունները նախազգուշացում են դարձել ԿԺԴՀ-ի հասցեին՝ նրա վերջին հրթիռային փորձարկումների կապակցությամբ:B-1B ռմբակոծիչները փոխադրվել են Գուամ կղզու ռազմակայանից, իսկ F-35B-ները՝ Ճապոնիայի տարածքից:

Նաեւ վարժանքներին մասնակցել են KC-135 Stratotanker լցավորող ինքնաթիռը եւ F-15K հարավկորեական կործանիչ-ռմբակոծիչների միավորումը: Զորավարժությունների ընթացքում ինքնաթիռները ռմբանետման եղանակներ են փորձարկել Հարավային Կորեայի արեւելքի Կանվոնդոյի նահանգում, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

lratvakan.am

Պիտակ