Սեպտեմբեր 02, 2017 07:33 Asia/Tehran
  • ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն ազդարարեց Մյանմարում մարդկային աղետ ծագելու կապակցությամբ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն ուրբաթ օրը մտահոգությոըն է հայտնել Մյանմարում Ռոհինգյաի մուսուլմանների հանդեպ բռնությունները շարունակվելու կապակցությամբ:

ԻԻՀ ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Անտոնիո Գութերեշը մարդկային աղետը կանխելու նպատակով ինքնազսպվածության կոչ է արել Մյանմարի անվտանգության ուժերին:

ԻԻՀ ԱԳ նախարարը չորեքշաբթի օրն իր թուիթերյան էջում գրել է. «Ցեղային ու էթնիկ զտումը կանխելու համար միջազգային քայլն անհրաժեշտ ու հրատապ է և ՄԱԿ-ն այս կապակցությամբ քայլ պիտի վերցնի»:

Ուրբաթ օրվանից Մյանմարի արևմտյան Ռախին նահանգում Ռոհինգիայի մուսուլմանների դեմ այդ երկրի բանակի հալածողական ու ոտնձգողական հարձակումների ընթացքում զոհվել է ավելի քան 100 մարդ:

Հուլիս ամսին Ռախին նահանգում մյանմարցի զորայինների ներկայության ընդլայնման և մուսուլմանների դեմ բռնաճնշումների հետ միաժամանակ Ռոհինգիայի հազարավոր մուսուլմաններ, լքելով իրենց տները, Բանգլադեշ են փախել:

Ռախին նահանգը 2012 թվականից ի վեր Ռոհինգիայի մուսուլմանների դեմ Մյանմարի և ծայրահեղական բուդիստների հարձակումների ականատեսն է, որի հետևանքով մինչ այսօր զոհվել է հարյուրավոր մարդ և տասնյակ հազարավորներ պարտավորվել են լքել իրենց տները:

Մյանմարի իշխանությունները Ռոհինգիայի շուրջ մեկ միլիոն մուսուլմաններին անօրինական էմիգրանտներ են համարում և նրանց զրկել են քաղաքացիական բոլոր իրավունքներից:

 

Պիտակ