Սեպտեմբեր 05, 2017 19:08 Asia/Tehran
  • Ծայրահեղական բուդդիստներն այրում են Ռոհինգյա մուսուլմանների դիակները

Մյանմայի բանակը և ծայրահեղական բուդդիստները միջազգային հանրությանը խաբելու նպատակով, այրում են Ռոհինգյա մուսուլմանների դիակները,որպեսզի թաքցնեն մուսուլմանների նկատմամբ գործած ոճիրների ու նրանց կոտորելու հետքերը:

Բրիտանական Independent թերթի փոխանցմամբ՝ Մյանմայում բանակայիններն ու ծայրահեղական բուդդիստները մուսուլմանների դիակները հավաքում ու այրում են, այդպիսով փորձելով համաշխարհային հասարակությունից թաքցնել Մյանմայի Ռախին նահանգում Ռոհինգյա մուսուլմանների սպանդը:

Արաքան նախագծի  ղեկավար Քրիս Լեվան ասում է.«Մինչ այժմ առնվազն 130 մարդու սպանության դեպք է գրանցվել Ռաթերդաունգ մուսուլմանաբնակ թաղամասում իրականացված հարձակումների հետևանքով»:

Նրա խոսքով՝ Մյանմայի անվտանգության ուժերը ծայրահեղական բուդդիստների հետ միասին շրջափակել են գյուղերը և  կրակում են բնակիչների ուղղությամբ:

Մարդու իրավունքների ակտիվիստները Մյանմայի բանակին մեղադրում են մարդկության դեմ ոճիր գործելու մեջ: 

Պիտակ