Սեպտեմբեր 06, 2017 07:33 Asia/Tehran
  • ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար. Մյանմարի մուսուլմաններին քաղաքացիություն պիտի շնորհվի

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը պահանջեց քաղաքացիական իրավունք տրվի Մյանմարում Ռոհինգյայի մուսուլմաններին:

Մյանմարի իշխանությունները Ռոհինգյայի ավելի քան մեկ միլիոն մուսուլմաններին անօրինական գաղթականներ են համարում և քաղաքացիական որևէ իրավունք չեն տալիս:

«Ռոյտերզ»-ի հաղորդման համաձայն, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գութերեշը երեքշաբթի օրը Նյու Յորքում գտնվող  կառույցի կենտրոնավայրում հայտարարել է. «Անհրաժեշտ է, որ քաղաքացիություն կամ իրավական կարգավիճակ շնորհվի Ռախին նահանգում ապրող Մյանմարի մուսուլմաններին, որպեսզի նրանք բնականոն կյանք վարեն»:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը  նշել է, որ Մյանմարի իշխանությունները պետք է բնականոն կյանք ապահովեն Ռոհինգյա մուսուլմանների համար: «Այդ երկրի փոքրամասնությունները պետք է հասանելիություն ունենան կրթությանը և ազատ շուկաներին». ասել է նա:

Անտոնիո Գութերեշը հավելել է, որ Մյանմարի մուսուլմաններն էթնիկական զտման վտանգի առջև են կանգնած: Նա այդ երկրի իշխանություններին կոչ է արել վերջ տալ բռնություններին, որոնք կարող են տարածաշրջանում անկայունության հանգեցնել:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ ՄԱԿ-ի ԱԽ-ին նոտա է հղել և իր մտահոգությունը հայտնելով Մյանմարում տիրող պայմանների կապակցությամբ և ներկայացրել է այդ երկրում բռնություններին վերջ տալու համար իր առաջարկները:

«Մուսուլմանները Մյանմարից Բանգլադեշ են փախչում: Նրանց մի մասը զոհվում է և դա ցավալի է»,-ընդգծել է Անտոնիո Գութերեշը:

Մյանմարի Ռախին նահանգում Ռոհինգյա մուսուլմանների դեմ բռնությունների նոր ալիքին զուգահեռ, այդ երկրի հազարավոր մուսուլմաններ փախել են Բանգլադեշ:

 

Պիտակ