Սեպտեմբեր 15, 2017 07:41 Asia/Tehran
  • Հյուսիսային Կորեան կրկին հրթիռ արձակեց

Հարավային Կորեայի բանակի միացյալ շտաբը տեղեկացրեց Հյուսիսային Կորեայի կողմից հրթիռ արձակվելու մասին:

Իրանի ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Հարավային Կորեայի բանակի միացյալ շտաբը հայտարարել է, որ հրթիռն ուրբաթ առավոտյան առաջին ժամերին արձակվել է Հյուսիսային Կորեայի մայրաքաղաք Փխենյանի մերձակա Սունանի տարածքից: Հայտարարության մեջ ասված է, «Հրթիռը հատել է Ճապոնիայի օդային սահմանները»:

Հյուսիսային Կորեայի հրթիռային փորձարկումից անմիջապես հետո Ճապոնիայի կառավարությունը հեռուստատեսությամբ ու բջջային հեռախոսների միջոցով  ժողովրդին կոչ է արել ապաստարաններ գնալ:

Տարածաշրջանում ԱՄՆ-ի դաշնակիցը համարվող Հարավային Կորեան այս լուրի հրապարակմանը հաջորդած առաջին րոպեներին հայտարարել է, որ պատասխանելով իր հյուսիսային հարևանի հրթիռային հարձակմանը, հրթիռային զորավարժություն է անցկացնելու:

Դեռ պարզ չէ, թե Հյուսիսային Կորեայի արձակած հրթիռն ինչ տեսակի է եղել, սակայն արևմտյան աղբյուրները հայտարարել են, որ նոր հրթիռը հավանաբար անցած օգոստոսի 29-ին Ճապոնիայի հյուսիսային տարածքի երկնքից անցած հրթիռի նման միջմայրցամաքային է եղել:

ԱՄՆ-ն ու նրա դաշնակիցները սեպտեմբերի 11-ին ՄԱԿ-ի ԱԽ-ի վրա ճնշում գործադրելով նոր բանաձև վավերացրեցին Հյուսիսային Կորեայի դեմ:

Հյուսիսային Կորեան հինգշաբթի օրն արձագանքելով Վաշինգտոնի շարունակական սպառնալիքներին ու թշնամական քայլերին հայտարարեց, որ ԱՄՆ-ն վերացնելու, իսկ Ճապոնիան խորտակելու է ջրում:

 

Պիտակ