Սեպտեմբեր 18, 2017 19:03 Asia/Tehran
  • Հաստատվել է միջմայրցամաքային հրթիռների արտադրության գործում Փխենյանի առաջընթացը

Հարավային Կորեայի պաշտպանության նախարարության հայտարարությամբ, միջմայրցամաքային հրթիռների արտադրության տեխնոլոգիայի հարցում Հյուսիսային Կորեան կատարելագործման փուլ է հասել:

Սեուլից Շինհուա գործակալության հաղորդմամբ՝ Հարավային Կորեայի պաշտպանության նախարարությունն այդ երկրի ազգային ֆորումի պաշտպանական կոմիտեին ներկայացրած զեկույցում հայտարարել է.«Հյուսիսային Կորեան կատարելագործման է  հասել միջմայրցամաքային հրթիռների արտադրման ոլորտում»: Ավելի վաղ Փխենյանը միայն կարող էր միջին հեռահարությամբ բալիստիկ հրթիռներ արտադրել:

Հարավային Կորեայի պաշտպանության նախարարությունը կանխատեսել է Հյուսիսային Կորեայի կողմից նոր հրթիռների արձակումը և միջուկային փորձարկումների շարունակումը, հայտարարելով.«Հյուսիսային Կորեայի հյուսիս-արևելյան շրջանում գտնվող միջուկային փորձարկումների ընդհատակյա կայանը պատրաստ է ևս մեկ միջուկային փորձարկում կատարել»:

Փխենյանը բազմիցս հայտարարել է, որ քանի դեռ տարածաշրջանում շարունակվում են Հարավային Կորեայի, ԱՄՆ-ի և ճապոնիայի ռազմական տեղաշարժերը, ինքը շարունակելու է զարգացնել իր միջուկային ու հրթիռային ծրագիրը»:

 

Պիտակ