Սեպտեմբեր 19, 2017 20:06 Asia/Tehran
  • Վաշինգտոնը պատրաստ է Հրվ. Կորեայում միջուկային զենք տեղակայել

Վաշինգտոնը եւ Սեուլը քննարկում են Հարավային Կորեայում տակտիկական միջուկային զենքի տեղակայման հնարավորությունը, հաղորդում է Deutsche Welle-ն:

Պենտագոնի ղեկավար Ջեյմս Մետիսը հայտնել է, որ Հյուսիսային Կորեայի հետ հակամարտությունում ԱՄՆ-ն մի շարք ռազմական տարբերակների է տիրապետում:

«Կան բազմաթիվ տարբերակներ, որոնցից մենք կարող ենք օգտվել մեր դաշնակիցների համաձայնությամբ, որպեսզի պաշտպանենք մեր դաշնակիցներին եւ մեր սեփական շահերը»,-նշել է Մետիսը:

ԱՄՆ-ի պաշտպանության նախարարը, սակայն, չի մանրամասնել, թե ինչ տարբերակներ կան Հարավային Կորեայի մայրաքաղաք Սեուլը լուրջ սպառնալիքից զերծ պահելու համար:

ԱՄՆ-ում եւ Ճապոնիայում կոչեր են հնչում, որ անհրաժեշտ է խոցել Փխենյանի կողմից փորձարկվող հրթիռները: Մետիսը նշել է, որ դրա անհրաժեշտությունը չկա, քանի որ այդ հրթիռներն առայժմ անմիջական վտանգ չեն ներկայացնում ԱՄՆ-ի եւ նրա դաշնակիցների համար: 

Աղբյուր՝ Deutsche Welle

Պիտակ