Հոկտեմբեր 13, 2017 12:51 Asia/Tehran
  • ՅՈՒՆԵՍԿՕ-ն արձագանքեց ի պաշտպանություն Իսրայելի ռեժիմին այդ կազմակերպությունից ԱՄՆ-ի հրաժարմանը

ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը ցավ հայտնեց ի պաշտպանություն Սիոնիստական ական ռեժիմի այդ կազմակերպությունից ԱՄՆ-ի հրաժարվելու կապակցությամբ:

ԱՄՆ պետքարտուղարությունը մի հաղորդագրությամբ հավակնել է, որ այդ որոշումը պատահական չի ընդունել և դա արտացոլում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի հավելման , այդ կազմակերպության մեջ բարեփոխումների նշանակությունը և դրա հակաիսրաելյան կողմնորոշման կապակցությամբ ԱՄՆ-ի մտահոգությունը: Այդուհանդերձ ԱՄՆ-ն կշարունակի ՅՈՒՆԵՍԿՕ-ին անդամակցել որպես դիտորդ անդամ, որպեսզի ներկայացնի իր տեսակետները: ԱՄՆ-ն ավելի վաղ՝ 2011 թվականին բողոքելով Պաղեստինի լիարժեք անդամակցությանը դադարեցրել էր ՅՈՒՆԵՍԿՕ-ի բյոջեին իր օժանդակությունը:

ԱՄՆ-ն ՅՈՒՆԵՍԿՕ-ից հրաժարվելու համար ներկայացրել է երկու գլխավոր պատճառներ: Առաջինը վերաբերում է ՄԱԿ-ին ուղղված ԱՄՆ-ի ընդհանուր քննադատությանը: Վաշինգտոնը մի առ ժամանակ է ինչ քննադատական դիրքորոշում է ընդունել ՄԱԿ-ի և դրան կից կառույցների, այդ թվում ՅՈՒՆԵՍԿՕ-ի բյուջեի և բրյուկրասիայի հանդեպ: Այս շրջագծում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն անգամներ քննադատել է ՄԱԿ-ն ու նրա գործունեությունը և պասիվ ու անգործունյա է կոչել նրան: Նա հավակնում է, որ ՄԱԿ-ը վերջին տարիներին թույլ ղեկավարության ու բրյուկրասիայի պատճառով չի կարողացել օգտվել իր բոլոր տարողություններից: Չնայած ՄԱԿ-ում բարեփոխումների կապակցությամբ ԱՄՆ-ի դիմումին, պիտի նշել, որ այդ միջազգային կառույցում բարեփոխումներից ԱՄՆ-ի ակնկալիքը տարբերվում է բարեփոխումների համար այլ դիմումներից: ԱՄՆ-ն միայն իր և իր իր դաշնակիցների, այդ թվում Իսրայելի ռեժիմի շահերի ուղղությամբ է ձգտում բարեփոխումներ իրականացնել ՄԱԿ-ում նրան կից կառույցներում: ՅՈՒՆԵՍԿՕ-ից ԱՄՆ-ի հրաժարման մյուս պատճառը ՄԱԿ-ին կից այս կառույցից և Սիոնիստական ռեժիմի դեմ ու ի պաշտպանություն Պաղեստինի նրա ընդունած որոշումներից Վաշինգտոնի խիստ դժգոհությունն է: ՅՈՒՆԵՍԿՕ-ն վերջերս  «Զավթված Պաղեստին» և «Մշակութային ու ուսումնական հաստատություններ» խորագրերի ներքո երկու բանաձևեր վավերացրեց:

ՅՈՒՆԵՍԿՕ-ի այս կողմնորոշումը խիստ զայրույթ է պատճառել Սիոնիստական ռեժիմին ու նրա ռազմավարական դաշնակից ԱՄՆ-ին: ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Հիսեր Նաուերթը հստակ հայտարարել է, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ն հակաիսրայելյան կողմնորոշում ունի: ԱՄՆ-ի վարչակազմը շարունակ անսակարկ հովանավորություն է ցուցաբերել Սիոնիստան ռե-իմին: Ամերիկացի պաշտոնատարներ շարունակ ՄԱԿ-ից ու նրան կից կառույցներից պահպանել են նրանց ցանկությունների ու նպատակների ուղղությամբ շարժվել և այս շրջագծում չեն հանդուրժում պաղեստինցիների դեմ Սիոնիստական ռեժիմի բռնահարիչ քայլերի դեմ ընդունված բանաձևերը, որոնց շարքն է դասվում Իսրայելի կողմից քաղաքավանների կառուցման շարունակվելուն վերաբերող թիվ 2334 բանաձևն ու պաղեստինցիներին պաշտպանող ՅՈՒՆԵՍԿՕ-ի քայլերը:

Պիտակ