Հոկտեմբեր 13, 2017 13:03 Asia/Tehran
  • Փխենյան. Դոնալդ Թրամփը Կորեական թերակղզում սադրանքների հեղինակն է

Հյուսիսային կորեայի ԱԳ նախարարությունը ռուսական ԶԼՄ-ներից մեկին տված հարցազրույցում ԱՄՆ-ի նախագահին Կորեական թերակղզում հավանական պատերազմի սկսման ազդակը համարեց:

Հյուսիսային Կորեայի ԱԳ նախարար Ռի Յունգ Հոն Ռուսաստանի ԻՏԱՌ ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում անդրադառնալով ԱՄՆ-ի սպառնալիքների հետ Հյուսիսային Կորեայի  մոտալուտ առճակատմանն, ասաց. «Այս պահին Հյուսիսային Կորեան ու ԱՄՆ-ն առճակատվել են»:

Հյուսիսային Կորեայի ԱԳ նախարարն ընդգծելով այն կետը, որ Թրամփը պատերազմ է հրահրել Կորեական թերակղզում, հավելեց. «Այս անգամ Կորեական թերակղզում ճգնաժամը բանակցությամբ չի կարող կարգավորվել, այլ միայն պատերազմն է պարզելու դրա ճակատագիրը»:

Հյուսիսային Կորեայի լրատվական գործակալությունն ուրբաթ վաղ առավոտյան հաղորդեց, որ այդ երկիրը որևէ դեպքում ու պայմանների ներքո պատրաստ չէ բանակցել իր միջուկային ռազմական ծրագրի շուրջ: 

Պիտակ