Հոկտեմբեր 16, 2017 19:15 Asia/Tehran
  • ՌԴ–ն կշարունակի ջանքեր գործադրել Հարավային եւ Հյուսիսային Կորեաների միջեւ բանակցությունների համար

Հյուսիսային Կորեայի պատվիրակությունը պատրաստ չէ Հարավային Կորեայի ներկայացուցիչների հետ բանակցությունների Միջխորհրդարանական միության 137-րդ վեհաժողովում։

Այս մասին ասել է ՌԴ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն, փոխանցում է ՏԱՍՍ–ը։

«Հարավային Կորեայի խորհրդարանի նախագահը եւս մեկ անգամ հաստատել է, որ Հարավային Կորեան պատրաստ է բանակցությունների եւ նման մտադրություն է հայտնել նաեւ այստեղ Միջխորհրդարանական վեհաժողովի շրջանակում»,– ասել է Մատվիենկոն Հյուսիսային Կորեայի ազգային ժողովի փոխնախագահ Ան Դոն Չհունի հետ հանդիպման ժամանակ։

«Հյուսիսային Կորեայի հետ երկարատեւ բարդ խոսակցություն է ընթացել, նրանք պատրաստ չեն բանակցությունների հիմա»,– արձանագրել է նա։ Մատվիենկոն նաեւ հայտարարել է, որ Դաշնության խորհուրդը կշարունակի ջանքեր գործադրել խորհրդարանական դիվանագիտության շրջանակում, որպեսզի Հարավային Կորեային եւ Հյուսիսային Կորեային համոզի բանակցություններ սկսել։

News.am

 

Պիտակ