Նոյեմբեր 03, 2017 10:44 Asia/Tehran
  • Ամերիկյան կործանիչները վարժանքներ են անցկացնում Կորեական թերակղզու մոտակայքում

ԱՄՆ նախագահի Ասիայի արևելյան երկրներ սպասվող շրջագայության սեմին, ԱՄՆ բանակի օդուժը տեղեկացրել է Կորեական թերակղզու մոտակայքում «B-1B Lancer» երկու կործանիչների վարժանքների մասին:

«Ռոյտերզ» գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ բանակի օդուժը հայտարարել է, որ ամերիկյան «B-1B Lancer» երկու կործանիչներ հինգշաբթի օրը վարժանքներ են իրականացրել կորեական թերակղզու մոտակայքում:

Ըստ աղբյուրի, վարժանքները եղել են նախատեսված և ոչ մի քայլի պատասխան չեն համարվում: ԱՄՆ-ն նաև հայտարարել է, որ Ճապոնիայի և Հարավային Կորեայի կործանիչերն ուղեկցում էին ամերիկյան կործանիչներին:

Հյուսիսային Կորեայի պաշտոնական լրատվական գործակալությունը գրել է.«Նոյեմբեր ամիսն ևս ինչպես հոկտեմբերին, ԱՄՆ-ն շարունակել է իր սանձարձակ սպառնալիքները Հյուսիսային Կորեայի դեմ.:

Փխենյանը բազմիցս հայտարարել է, որ քանի դեռ ԱՄՆ-ն և նրա դաշնակիցները շարունակում են սպառնալ Հյուսիսային Կորեային, այդ երկիրը շարունակելու է իր կանխարգելիչ քայլերն ու ռազմական ուժերի զարգացումը:

 

Պիտակ