Նոյեմբեր 10, 2017 16:39 Asia/Tehran
  • Թրամփն APEC-ի նիստում կրկին սպառնաց Հյուսիսային Կորեային

ԱՄՆ նախագահը Ասիա-Փասիֆիկ տնտեսական համագործակցությունների կազմակերպության (APEC) տարեկան նստաշրջանում կրկին անգամ միջուկային սպառազինություն ունենալու պատճառով սպառնաց Հյուսիսային Կորեային:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ուրբաթ օրը Վիետնամի Դա Նաընգ քաղաքում, Ասիա-Փասիֆիկ տնտեսական համագործակցությունների կազմակերպության (APEC) տարեկան նստաշրջանում ելույթի ժամանակ նաև ասաց. «Հյուսիսային Կորեան չպիտի հրթիռային ու միջուկային սպառազինություն ունենա»:

Դոնալդ Թրամփը խոսքն ուղղելով Հյուսիսային Կորեայի ղեկավարությանը, նշեց. «Կորեական թերակղզու և տարածաշրջանի ապագան չպիտի Փխենյանի ու նրա միջուկային սպառազինության միջոցով տնօրինվի»:

Նա միևնույն ժամանակ ընդգծեց Հյուսիսային Կորեայի դեմ ԱՄՆ-ի ու Հարավային Կորեայի դաշնակցությունը:

ԱՄՆ նախագահն իր ելույթի մի այլ բաժնում անդրադարձավ աշխարհում ԱՄՆ-ի տնտեսությունը խթանող քայլերի խստացմանը, հայտարարեց. «Ակնկալում ենք, որ APEC-ի շուկաներն առավել բաց լինեն ԱՄՆ-ի տնտեսության դիմաց»:

Պիտակ