Դեկտեմբեր 12, 2017 12:16 Asia/Tehran
  • Գութերեշ.«Սաուդյան Արաբիայի ուղղությամբ  արձակված հրթիռներն իրանական չեն»

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը չի հաստատել Սաուդյան Արաբիայի ուղղությամբ արձակված հրթիռների իրանական լինելու վերաբերյալ լուրերը:

Արևմտյան լրատվամիջոցների հաղորդմամբ, երեքշաբթի օրը, Անվտանգության խորհրդին ներկայացրած գաղտնի զեկույցում Գութերեշը հայտարարել է, որ փորձագետները չեն կարողացել ապացուցել, թե Ռիադի Մալեք Խալեդ օդանավակայանի ուղղությամբ արձակված հրթիռները եղել են իրանական:

Անտոնիո Գութերեշն այն պայմաններում է այդ զեկույցը ներկայացրել Անվտանգության խորհրդին, երբ ՄԱԿ-ի փորձագետները ուսումնասիրել են հուլիսի 22-ին և նոյեմբերի 4-ին Եմենից Սաուդյան Արաբիայի ուղղությամբ արձակված հրթիռների մնացորդները:

Եմենի հրթիռային կարողությունը տեսնելով, Սաուդյան վարչակազմը կեղծ հայտարարությամբ ասել է, որ իր երկրի դեմ արձակված հրթիռներե եղել են իրանական:

Հակադարձելով այդ հայտարարություններին, ԻԻՀ պաշտպանության նախարար Ամիր Հաթամին ասել է.«Թշնամին առիթը բաց չի թողնում Իրանի դեմ մեղադրանքներ ուղղելու համար: Թեհրանը մերժում է այդ հայտարարությունը»:

Հակադարձելով Եմենի ժողովրդի դեմ Սաուդյան Արաբիայի լայնածավալ հարձակումներին, նոյեմբերի 4-ին, Եմենի ժողովրդական կոմիտեների ու բանակի հրթիռային միավորներն առաջին անգամ ռմբակոծել են Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Ռիադը:

Պիտակ