Դեկտեմբեր 15, 2017 07:25 Asia/Tehran
  • ՄԱԿ-ը հերքել է  Նիքի Հեյլիի հակաիրանական հայտարարությունը

ՄԱԿ-ի խոսնակի տեղակալը հինգշաբթի օրը հայտարարել է. «Որևէ ապացույց գոյություն չունի այն մասին, թե եմենական ուժերի կողմից Արաբիայի ուղղությամբ արձակված հրթիռներն Իրանի արտադրություն են եղել»:

Ֆարհան Հախը  նշել է, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գութերեշը յուրաքանչյուր վեց ամիսը մեկ անգամ զեկուցում է ԱԽ-ի թիվ 2231 բանաձևի գործադրման մասին: «Այս զեկույցում Եմենի կողմից  Արաբիայի ուղղությամբ  արձակված հրթիռների մասին վերլուծություն է ներկայացված, սակայն որևէ ապացույց չկա այն մասին, թե հրթիռներն արտադրված են եղել Իրանում»:

Այս զեկույցն ԱԽ-ին ներկայացվեց հինգշաբթի օրը:

Նիքի Հեյլին հինգշաբթի գիշեր կանգնելով երկաթի կտորների առջև և հայտարարելով, թե դրանք իրանական հրթիռի մնացորդներն են, քարոզչական նոր ներկայացում բեմադրեց Իրանի դեմ:

Նիքի Հեյլին առանց անդրադառնալու Եմենի բռնահարված ժողովրդին ռմբակոծելու համար Վաշինգտոնի կողմից  Արաբիային շռայլորեն զինելուն, Իրանին մեղադրեց Ռիադի դեմ հրթիռային հարձակման համար Անսարալլահ շարժմանը զինելու մեջ:

Հեյլին հայտարարեց, որ Գութերեշի զեկույցում անդրադարձ է կատարվել Եմենում իրանական  սպառազինության ու հրթիռների գոյությանը:

Պիտակ