Դեկտեմբեր 22, 2017 18:04 Asia/Tehran
  • Դիդոշկին .«Ճիշտ չէ Իրանից Եմեն հրթիռների փոխադրման մասին հայտարարությունը»

Եմենում Ռուսաստանի դեսպանը հերքել է Իրանից Եմեն բալիստիկ հրթիռների փոխադրման մասին հայտարարությունն, ասելով.«Ռուսաստանը լուրջ տարաձայնություններ ունի ԱՄՆ-ի հետ ՝ Եմենից Ռիադ բալիստիկ հրթիռների արձակման գործում Իրանին մեղադրելու հարցում»:

Իրանի ռադիո-հեռուստատեսության լուրերի ծառայությունը հաղորդել է, որ ուրբաթ օրը «Ալ-Ջեզիրա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում, Վլադիմիր Դիդոշկինը հավաստել է.«Սաուդական կոալիցիան ամբողջությամբ հսկում է Եմենի ցամաքային, օդային ու ծովային սահմանները : Ոսւտի այդ երկիր բալիստիկ հրթիռներ փոխադրելը տեխնիկական առումով անհնար է»:

Եմենի հեղափոխության գերագույն կոմիտեի նախագահ Մոհամմեդ Ալի Ալ-Հոսին հերքելով Արաբիայի կողմն արձակված հրթիռների իրանական լինելու մասին ԱՄՆ-ի մեղադրանքը, հայտարարել է.«Նոր ցուցադրումներով Վաշինգտոնը նպատակ ունի արդարացնել իր արգելված զենքերի Արաբիային վաճառքը»: 

Պիտակ