Փետրվար 24, 2018 07:36 Asia/Tehran
  • Նիդերլանդների հավատարմատարը կանչվել է Թուրքիայի ԱԳ նախարարություն

Ի նշան բողոքի Նիդերլանդների խորհրդարանում Հայոց ցեղասպանության պաշտոնապես ճանաչման մասին բանաձևերի ընդունման դեմ, Թուրքիայի ԱԳ նախարարություն է կանչվել այդ երկրում Նիդերլանդների հավատարմատարը:

Համաձայն «Մեհր» լրատվական գործակալության հաղորդման, Թուրքիայի ԱԳ նախարարությունն ուրբաթ օրը դատապարտելով Նիդերլանդների խորհրդարանի քայլը, Օսմանյան կայսրության շրջանում Հայոց ցեղասպանության պաշտոնապես ճանաչման կապակցությամբ Թուրքիայի պաշտոնական բողոքն է փոխանցել Նիդերլանդների հավատարմատարին:

Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն նույնպես հակազդելով 1815 թվականի իրադարձությունները «Հայոց ցեղասպանություն» կոչելու մասին Նիդերլանդների խորհրդարանի ընդունած որոշմանն, ասել է. «Այս որոշումը որևէ պարտավորություն չի առաջացնում»:

«Նիդերլանդները ծայրահեղական ու ռասիստական խմբերի համար ապահով երկիր է դարձել, բայց այդ երկրի պաշտոնատարները չպետք է սխալ տեղեկությունների հիման վրա որոշում ընդունեն»,-հավելել է Մևլութ Չավուշօղլուն:

Նիդերլանդների խորհրդարանը քվեարկության արդյունքում  ձայների բացարձակ մեծամասնությամբ ընդունեց Հայոց ցեղասպանության վերաբերյալ  երկու բանաձևերը:

Առաջին բանաձևով վերահաստատվում է Նիդերլանդների կողմից 2004 թվականին Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին որոշումը, իսկ երկրորդով կառավարությանը պարտադրվում է նախարարի մակարդակով հինգ տարին մեկ անգամ ապրիլի 24-ին այցելել և հարգանքի տուրք մատուցել Ծիծեռնակաբերդում: 

 

Պիտակ