ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը պատժամիջոցներ է հաստատել Հյուսիսային Կորեայի դեմ
https://parstoday.ir/hy/news/world-i87726-ՄԱԿ_ի_Անվտանգության_խորհուրդը_պատժամիջոցներ_է_հաստատել_Հյուսիսային_Կորեայի_դեմ
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը պատժամիջոցների նոր փաթեթ է հաստատել Հյուսիսային Կորեայի դեմ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 31, 2018 08:26 Asia/Tehran
  • ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը պատժամիջոցներ  է  հաստատել Հյուսիսային Կորեայի դեմ

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը պատժամիջոցների նոր փաթեթ է հաստատել Հյուսիսային Կորեայի դեմ:

Reuters- ի հաղորդման համաձայն, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում «Հյուսիսային Կորեայի պատժամիջոցների կոմիտեն», ԱՄՆ-ի պահանջով 21 տրանսպորտային ընկերությունների, Թայվանի մեկ քաղաքացու, Հյուսիսային Կորեայի 15 նավ ու 12 այլ նավեր, որոնք չեն պատկանում Հյուսիսային Կորեային,ներառել է շրջափակումների փաթեթում:

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը նախկինում արգելել էր Հյուսիսային Կորեային ածուխի, երկաթի, տեքստիլի, ձկնաբուծական ու այլ ապրանքների արտահանումը:

Անվտանգության խորհուրդը նաև արգելել է Հյուսիսային Կորեային հում նավթի արտահանումը:

ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպան Նիքի Հեյլիի խոսքերով, դա խոշորագույն պատժամիջոցների փաթեթն է Հյուսիսային Կորեայի դեմ, որն ուղղված է նավթի տեղափոխմանը և Հյուսիսային Կորեայի ածուխի վաճառքի դեմ: