Ապրիլ 07, 2018 18:39 Asia/Tehran
  • Ռուս դիվանագետը զգուշացրել է ՀԳՀԾ-ն փոխելու ԱՄՆ-ի ջանքերի կապակցությամբ

Վիեննայում ՌԴ ներկայացուցիչը զգուշացրել է, որ Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի փոխվելուն ուղղված ցանկացած փորձ կհանգեցնի այս միջազգային կարևոր համաձայնագրի տապալմանը:

Վիեննայում միջազգային կազմակերպություններում ՌԴ մշտական ներկայացուցիչ Միխայիլ Ուլյանովը Նովոստի լրատվական գործակալությանը տված հարցազրույցում ասել է.«Դեռևս միջուկային համաձայնագրի վերաբերյալ բացասական արդյունքի հասնելու ժամանակը չէ և  անպայման պետք է փրկել այս համաձայնագիրը»:

Ընդգծելով, որ ԱՄՆ-ն պետք է լիարժեքորեն կատարի Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրով ստանձնած պարտավորությունները, Ուլյանովը հավելել է.«Կողմերից ոչ մեկը միջուկային համաձայնագրով ստանձնած պարտավորությունները չկատարելու պատճառ չունի»:

Նա նշել է.«Այն պայմաններում,երբ Թեհրանը կատարել է իր բոլոր պարտավորությունները, ամերիկյան կողմը ևս պետք է կատարի իր պարտավորությունները: Եթե Վաշինգտոնը հավատարիմ չմնա այս միջազգային համաձայնությանը, կապացուցվի ամերիկյան կողմի անվստահելի լինելու փաստը»:

 

 

Պիտակ