Ապրիլ 29, 2018 04:54 Asia/Tehran
  • Իրանի դեմ պատժամիջոցներ գործադրելու հարցում ԱՄՆ-ն ճնշում է գործադրում եվրոպացիների վրա

ԱՄՆ պետքարտուղարի ավագ խորհրդականը շաբաթ օրն Արաբիայի մայրաքաղաք Ռիադում ընդգծել է. «Իրանի հրթիռային ծրագրի հետ կապված անձանց ու կառույցների դեմ պատժամիջոցներ գործադրելու համար, Վաշինգտոնը ճնշում է գործադրում եվրոպացիների վրա»:

Համաձայն ԻՌՆԱ-ի հաղորդման, Բրիան Հուքը հայտարարել է, որ Իրանի հրթիռային պաշտպանական ծրագիրը մեծ սպառնալիք է համարվում համաշխարհային խաղաղության ու անվտանգության համար: Նա ասել է. «Եվրոպացիների հետ ամերիկացի պաշտոնատարների բանակցությունների խոշոր մասն Իրանի դեմ պատժամիջոցների առանցքի շուրջ է տեղի ունենում»:

ԱՄՆ-ում Դոնալդ Թրամփի իշխանության հասնելով, Վաշինգտոնն առավել թշնամական քաղաքականություններ է կիրառել Իրանի դեմ:

Ամերիկացիները հայտարարում են, թե Իրանի հրթիռային փորձարկումները հակասում են ԱԽ-ի թիվ 2231 բանաձևին: Դա ի տես այն բանի, որ ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատուի խոսնակ Նաբիլա Մասսրալին ավելի վաղ հայտարարել էր, որ Իրանի հրթիռային փորձարկումները միջուկային համաձայնությունը չեն ոտնահարում:

ԱՄՆ պետքարտուղարի ավագ խորհրդականը սաուդացիներին գոհունակություն պատճառելու նպատակով հայտարարեց, որ Արաբիայի ուղղությամբ արձակված հրթիռներն իրանական են:

Եմեն զենք առաքելու հարցում Իրանին մեղադրելու համար Սաուդյան ռեժիմն ու նրա դաշնակիցները վերջին ամիսներին մեծ ջանք են գործադրել:

Պիտակ