Մարտ 22, 2016 13:07 Asia/Tehran
  • Բրյուսելի օդանավակայանում պայթյունների հետեւանքով նախնական տվյալներով 17 մարդ Է զոհվել

Բրյուսելի օդանավակայանում պայթյունների հետեւանքով փոփոխվող տվյալներով 17 մարդ Է զոհվել, ավելի քան 30-ը՝ վիրավորվել:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել են տեղում աշխատող հրշեջները, որոնք Բելգիայում փրկարար ծառայությունների գործառույթ են կատարում: Ինչպես հաղորդել Է Sky News բրիտանական հեռուստաալիքը, պայթյունները տեղի են ունեցել American Airlines ամերիկյան ավիաընկերության գրանցման կանգնակների մերձակայքում:

«Երկու պայթյուն Է տեղի ունեցել Բրյուսելի օդանավակայանի թռիչքի սրահում: Կան զոհվածներ: Օդանավակայանն ամբողջությամբ շրջափակված Է, դադարեցված Է ինքնաթիռների եւ տրանսպորտի շարժումը օդանավակայանի ուղղությամբ: Ներկայում ոստիկանության ուժեր են փոխադրվում օդանավակայան, այստեղ են ուղարկվում հրշեջ մեքենաներ ու «շտապօգնության» անձնակազմեր»,- գրել Է Laatste Nieuws թերթը:

Օդանավակայանի ապակե տերմինալի ճակատամասը մասամբ քանդված Է, կոտրված պատուհանների միջից ծուխ Է դուրս գալիս: Օդանավակայանի հետ երկաթուղային հաղորդակցությունը դադարեցված է:

Պիտակ