Մարտ 22, 2016 19:42 Asia/Tehran
  • «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը ստանձնել է Բրյուսելի ահաբեկչությունների պատասխանատվությունը

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը ստանձնել է երեքշաբթի օրը Բրյուսելում տեղի ունեցած ահաբեկչությունների պատասխանատվությունը։ Այդ մասին հայտնում է askanews իտալական գործակալությունը՝ վկայակոչելով ԻՊ-ի հետ կապ ունեցող Amaq գործակալությանը։

Հիշեցնենք, որ Բրյուսելի միջազգային օդանավակայանում երեքշաբթի տեղի ժամանակով ժամը 08:00-ին երկու պայթյուն է տեղի ունեցել: Երկրի իշխանությունները կարծում են, որ պայթուցիկներից մեկը կարող էր գործի դնել մահապարտ ահաբեկիչը: Երրորդ պայթյունը տեղի է ունեցել մետրոյի Մալբեկ կայարանում՝ վագոններից մեկում։

Հաղորդվել է նաև մետրոյի ևս երկու կայարաններում տեղի ունեցած պայթյունների մասին: Հարձակումների հետևանքով զոհվել է 26 մարդ, կա ավելի քան 130 վիրավոր:

Բելգիայի առողջապահության նախարար Մեգի դե Բլոկը հաստատել է, որ 11 մարդ է զոհվել և 81 հոգի վիրավորվել Բրյուսելի միջազգային օդանավակայանում տեղի ունեցած պայթյունների հետևանքով: Բրյուսելի մետրոյի La Stib օպերատոր ընկերությունը հայտնել է, որ մետրոյի Մալբեկ կայարանում պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն 15 մարդ, վիրավորվել՝ 55-ը: Նրանցից 10 հոգին գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում:

Պիտակ