Մարտ 23, 2016 08:42 Asia/Tehran
  • Le Soir. Բրյուսելի ահաբեկչությունների հետեւանքով վիրավորների թիվը հասել է 250-ի

Բրյուսելում տեղի ունեցած ահաբեկչությունների հետեւանքով վիրավորների թիվը հասել է 250-ի: Այս մասին գրում է Le Soir պարբերականը՝ հավելելով, որ զոհերի թիվը նույնն է՝ շուրջ 30 հոգի:

Զավենտեմ օդանավակայանում, հրշեջ-փրկարարների տվյալներով, 14 մարդ է զոհվել, 106 հոգի վիրավորվել է:

Իսկ մետրոյի Մալբեկ կայարանում զոհերի թիվը շուրջ 20-ն է: Ճգնաժամային կենտրոնի տվյալներով, այստեղ շուրջ 130 մարդ է վիրավորվել:

Պիտակ