Մարտ 23, 2016 10:04 Asia/Tehran
  • ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Բան Կի Մունը դատապարտել է Բրյուսելում իրականացված ահաբեկչությունները

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը խստորեն դատապարտել է Բելգիայի մայրաքաղաքում մարտի 22-ին տեղի ունեցած ահաբեկչական հարձակումները, նրա հայտարարությունը տեղադրված է կազմակերպության կայքում, փոխանցում է Газете-ն:

«Նա իր անկեղծ ցավակցությունն է հայտնում զոհերի ընտանիքներին, և իր համերաշխությունն է հայտնում Բելգիայի ժողովրդին և կառավարությանը»,- ասվում է փաստաթղթում:

Բան Կի Մունը նաև հույս է հայտնում, որ «Բելգիայի սրտում և Եվրոպայի կենտրոնում հարձակումների իրականացման մեղավորները» կարճ ժամկետներում կենթարկվեն պատասխանատվության:

Հիշեցնենք որ Բրյուսելի Զավենտեմի օդանավակայանում և մետրոյի մի քանի կայարաններում տեղի են ունեցել պայթյուններ, ինչի հետևանքով ահաբեկչությանը զոհ է գնացել առնվազն 34 մարդ։

Պիտակ