Մարտ 23, 2016 14:57 Asia/Tehran
  • Բրյուսելի ահաբեկչություններում երրորդ կասկածյալը՝ «փարիզյան ահաբեկիչ»

Բրյուսելի ոստիկանության կողմից նախօրեին տեղի ունեցած ահաբեկչությունների շարքի կազմակերպման մեջ կասկածվող երրորդ անձը Նաջիմ Լահրաուին է: Այս մասին հաղորդում է բելգիական La Derniere Heure պարբերականը:

Ինչպես նշվում է` հենց նա է պատկերված նախօրեին Բրյուսելի օդանավակայանի նկարահանող սարքերից ստացված լուսանկարում:

Մինչ այս Նաջիմ Լահրաուին գտնվում էր հետախուզման մեջ Փարիզի ահաբեկչությունները կազմակերպած Սալահ Աբդեսլամի հետ համագործակցելու կասկածանքով: Հիշեցնենք, որ Սալահ Աբդեսլամը ձերբակալվել էր մարտի 18-ին:

Panorama.am

23/3/2016

Պիտակ