Ահաբեկչությունների հետևանքով զոհվել և տուժել են 40 երկրի քաղաքացիներ. Բելգիայի ՆԳՆ
Մարտ 23, 2016 15:14 Asia/Tehran
Բրյուսելի երեկվա ահաբեկչությունների հետևանքով զոհվել և վիրավորվել են 40 երկրի քաղաքացիներ։ Այս մասին, «Lifenews»–ի փոխանցմամբ, հաղորդել է Բելգիայի ԱԳ նախարար Դիդիե Ռեյնդերսը։
«Մենք կապի մեջ ենք բոլոր դեսպանատների հետ, սակայն շատ դժվար է նույնականացնել զոհերին, հատկապես մետրոյի պայթյունից հետո»,- ասել է քաղաքական գործիչը։
ՆԳՆ ղեկավար Յան Յամբոնն էլ իր հերթին նշել է, որ զոհվածների թվի մասին վերջնական տվյալներ դեռևս չկան։
«Նախնական տեղեկատվությամբ՝ խոսքը 34 զոհի և ավելի քան 230 վիրավորի մասին է»,–ասել է նախարարը։
7or.am
23/3/2016