Հունիս 28, 2018 20:46 Asia/Tehran
  • Գիտական հեղափոխությունը և գիտության արտադրության շարժումն Իրանում(13)

Այս հաղորդման ընթացքում կքննարկենք Այաթոլլահ Խամենեիի քննադատական տեսակետները`Արևմուտքում գիտության ու մշակույթի վերաբերյալ:

 

Բարև Ձեզ, հարգելի բարեկամներ: Եթե հիշում եք, նախորդ հաղորդման ժամանակ խոսեցինք այն մասին, որ ԻԻՀ առաջնորդի տեսակետից գիտությունը և հավատքը մի թռչունի երկու թևերն են, որոնցից մեկի բացակայությունն արգելք է հանդիսանում մարդու և հասարակության առջև, որպեսզի մարդը երջանիկ ապրի: Խոսեցինք նաև արևմտյան քաղաքակրթության, միջնադրայան գիտության ճնշման և այն մասին, թե Արևմուտքն ինչպես է գիտությունը որպես զենք օգտագործում` մյուս ժողովուրդներին ճնշելու համար: Քննարկեցինք նաև գիտության մոնոպոլիան Արևմուտքում: Մենք խոսեցինք նաև այն մասին, թե Արևմուտքն ինչպես է շահագործում գիտությունը և նոր տեխնոլոգիաները` կենսոլորտը ոչնչացնելու համար: Այաթոլլահ Խամենիի կարծիքով, արևմտյան երկրները գիտությունն օգտագործում են որպես զենք, ինչի արդյունքում վնաս է հասցվում կենսոլորտին և մարդուն:

Նրա ասելով. “Այսօր նրանք, ովքեր իրենց համարում են գիտության առաջնորդներ, լավ են տեսնում, թե ինչեր են արել գիտության հաշվին: Նավթն ընդերքից հանեցին ու վառեցին: Եվ նավթի պաշարը ոչնչացրին և մթնլորոտը: Իսկ մարդու կյանքն աղմկոտ դարձրեցին: Մարդը ջերմություն, ցուրտ է ուզում, հաց ու ջուր է ուզում աղմուկով: Արյդո՞ք ճիշտ է այն, ինչ արեցին գիտության հետ: Արդյոք սա ճիշտ է՞”:

Գիտությունը հարստության ու փողի հետ աղերսելը նույնպես Այաթոլլա Խամենեիի քննադատություններից է` ուղղված արևմտյան գիտությանը: Այաթոլլահ Խամենեիի կարծիքով,Արևմուտքում հարստության արտադրության  չափաբաժինը համարվում է գիտության արտադրության չափանիշ: Իսկ իսլամական քաղաքակրթության մեջ գիտությունն էությամբ արժանապատիվ է: Նրա ասելով. “Այն, ինչ այսօր կարևոր է Արևմուտքի համար, փողն է: Իսլամում այդպես չէ: Գիտությունն ունի ներքին արժեհամակարգ”: Արևմուտքի կարծիքով, գիտությունն ունի փող դառնալու հատկություն, և դրանում է  կայանում դրա արժեքը: Այն գիտությունն է արժեքավոր, որի միջոցով հնարավոր է դոլար ու ֆունտ ստեռլինգ ստանալ”:

Այաթոլլահ Խամենեին գիտությունը համարում է մարդու և հասարակության զարգացման գործոն: Նա նշում է , որ գիտությունը բարիք է բերում մարդու կյանքում: Խամենեին նշում է. “Այսօր նյութապաշտ աշխարհի խնդիրը կայանում է  ամեն ինչը փողի հետ հավասարեցնելու մեջ: Այս գյուտը որքան կարևոր է, այն գիտության շնորհիվ որքան գումար կարելի է վաստակել և այլն: Իսկ  աշխատանքի արժեքը չպետք է հավասարվի փողի հետ: Բարի գործը բերում է բարիք և դրանից Աստված գոհ է”:

Այաթոլլահ Խամենեի

 

Այաթոլլահ Խամենեին քննադատում է արևմտյան այն երկրների քայլերը, որոնք փորձում են այլ երկրների տաղանդավոր մարդկանց գրավել: Նա ասում է. “Դժբախտաբար, այսօր շատ ժողովուրդներ չեն կարողանում օգտվել իրենց ընդունակություններից: Հաճախ է պատահում, երբ մի երիտասարդ բարձր գիտական մակարդակի է հասնում: Սակայն երբ գալիս է ժամանակը, որ նա օգտվի իր գիտելիքներից, թշնամու ձեռքը պարզվում է  ու նրան հեռացնում երկրից: Սա կոչվում է  ուղեղների արտահոսք կամ ուղեղների թալան: Սա նույնպես ժողովուրդների խնդիրներից է”: Այաթոլլահ Խամենեին նշում է. “Ուղեղների թալանը, որ իրականացվում է եվրոպացիների կողմից, այն դժբախտություններից է,  որին ենթարկվում են երրորդ աշխարհի ժողովուրդները: Եթե նրանք իմանան, որ որևէ երկրում կա մի փայլուն ուղեղ, ամեն կերպ կփորձեն գողանալ այդ ուղեղը”:

Մեծարգո առաջնորդը նշում է, որ արևմտյան երկրները դեմ են ԻԻՀ համակարգին, քանի որ Իրանը  լրջորեն փորձում է  հասնել գիտական զարգացմանը: Նրանք չեն ցանկանում, որ այլ երկրներ օժտված լինեն գիտությամբ, իսկ անկախ երկրները հզորանան ու կարողանան  գիտական, քաղաքական, ռազմական ու տնտեսական անկախություն ձեռք բերեն:

 

Այաթոլլահ Խամենեին նշում է. “ԱՄՆ-ի ու բռնատեր երկրների թշնամանքը Իրանի նկատմամբ բխում է նրանից, որ նրանք տեսնում են, որ մի երկիր, իսլամի ուսմունքների համաձայն, գնում է  գիտական զարգացման ուղղությամբ: Նրանք լավ գիտեն, որ այս ուժը թույլ չի տա իրենց ազդեցությունը տարածել այս երկրում: Նրանք բախվելու են յուրաքանչյուր երկրի հետ, որն իրենց շրջանակից դուրս փորձի գնալ գիտության զարգացման ուղղությամբ”:

Այաթոլլահ Խամենեին Իրանի միջուկային  ծրագրի նկատմամբ թշնամական ու անարդար վերաբերմունքը համարում է  հենց այս հոգեբանության դրսևորումը: Նա նշում է.«Ասացին` Իրանը ցանկանում է միջուկային ռումբ արտադրել: Սակայն գիտեին, որ այդպես չէ: Նրանք չեն ցանկանում, որ գիտական ու տեխնիկական վերջին նորությունները հասնեն Իրան: Միջազգային բռնատերերը չեն ցանկանում, որ Իրանում գիտական զարգացում, հետազոտություններ, դպրոցներ լինեն»:

Այաթոլլահ Խամենեիի կարծիքով,  պետք է Արևմուտքից սովորել գիտություն և տեխնոլոգիաներ: Նա նշում է, որ արևմտյան գիտությունը պետք է տարանջատել արևմտյան մշակույթից: Խամենեին կարծում է , որ պետք է առավելագույնս օգտվել արևմտյան գիտության ձեռքբերումներից, սակայն չենթարկվել արևմտյան սխալ մշակույթին, որի հիքմում ընկած են նյութապաշտությունն ու նյութական արժեհամակարգը: “Գիտական զարգացումն անհրաժշտություն է: Իսլամն է այդպես պահանջում: Եվ չպետք է շփոթել ուրիշներից գիտություն ստանալը մշակույթ ստանալու հետ: Սխալ է, երբ որևէ մեկն ասում է, որ եթե արևմտյան գիտությունը լավ է, լավ է նաև նրանց մշակույթն ու ապրելակերպը”: Այս երկու երևույթները իրար հետ կապ չունեն: Նրանց գիտությունը լավն է, սակայն չի բխում նրանց մշակույթից: Այդ մշակույթը նույնիսկ վնասում է  գիտությանը: Այն մշակույթը, որ անսանձ է, անկրոն, եսամոլ, նյութապաշտ և նյութական արժեքները որպես արժեք համարող: Նման մշակույթ է տիրում Արևմուտքում: Ուստի չպետք է արևմտյան գիտական զարգացումը համեմատել մշակութային զարգացման ու գերազանցության հետ”. ասել է նա:

Այաթոլլահ Խամենեիի կարծիքով, երրորդ աշխարհի մտավորականների ու գիտանականների ինքնամոռացությունը, ինքնաթերագնահատումը, կուրորեն ուրիշներին հետևելը, այս երկրների գիտական հետամնացության պատճառներն են: Դրա հետ միասին, արևմտյան երկրներն անում են ամեն ինչ, որպեսզի անկախ երկրները չընթանան զարգացման ուղով: Նա նշում է , որ այս երկրներին նվաստացնելը, նրանցից ինքուրույնության ուժը, նախաձեռնությունն ու գիտական քաջությունը խլելն Արևմուտքի համար միջոց են, թույլ չտալու, որ այս երկրներն առաջ գնան:

 

 

Պիտակ