Մայիս 14, 2016 20:05 Asia/Yerevan

Հոգեբանությունը գիտական և կիրառական գիտություն է մեր ներաշխարհի ՝ հոգեկանի , նաև նրա զարգացման ու գործունեության մասին ։ Հոգեբանության նախապատմությունը սկսվում է այն դարաշրջանից , երբ փիլիսոփաները փորձում էին պարզել հոգու բնույթը։

Հոգեբանությունը գիտական և կիրառական գիտություն է մեր ներաշխարհի ՝ հոգեկանի , նաև նրա զարգացման ու գործունեության մասին ։ Հոգեբանության նախապատմությունը սկսվում է այն դարաշրջանից, երբ փիլիսոփաները փորձում էին պարզել հոգու բնույթը։ Հոգեբանությունը ՝ որպես գիտություն առաջացել է 16-րդ դարում։

Հոգեբանությունը գիտելիքի մեծ  ոլորտ է , որն ուսումնասիրում է վարքի ու մտքի տարբեր մոտեցումներ։ Ժամանակակից հոգեբանությունը լայնորեն զարգացած գիտության բնագավառ է, որն իր մեջ է ներառում առանձին գիտական ուղղություններ։

Հին արմատներ ունեցող այս գիտությունը վերջին 120 տարիներին մեծ զարգացում է ապրել : Այն ստացել է տարբեր ճյուղավորումներ :

Կլինիկական հոգեբանություն (clinical Psycholog)

Այս մասնագետները հոգեբանական համապատասխան մեթոդներով փորձում են կարգավորել ընտանեկան , ամուսնական , նաև վարքային ու հուզական խնդիրները :Այն ուսումնասիրում է հոգեկանի տարբեր խանգարումները և տարբեր հիվանդությունների ժամանակ տեղի ունեցող հոգեկան փոփոխությունները : Կլինիկական հոգեբանները հիմք են ընդունում հոգեվերլուծության,  վարքային , ճանաչողական ու այլ մոտեցումները :

Սպորտի հոգեբանությունն ուսումնասիրում ու մշակում է ֆիզիկական , դաստիարակության և մարզական վարպետության հոգեբանական հիմքերը։ Սպորտի հոգեբանության խնդիրներն են՝ ուսումնասիրել գործունեության այլ ձևերի համեմատությամբ սպորտի առանձնահատկությունները , պարզել այն գիտելիքների հոգեբանական կառուցվածքը , որոնք պետք է յուրացվեն մարզումների ընթացքում։ Սպորտի հոգեբանության շատ խնդիրների , օրինակ ՝ սպորտային թիմերում տակտիկական մտածողության խմբակային գործողոuթյունների , բարդ և հոգեկան լարվածության իրադրություններում մարդու հոգեկան վիճակների ղեկավարման արդյունավետ եղանակների ընտրության լուծումն ունի նաև ընդհանուր հոգեբանական նշանակություն։

Անձի հոգեբանություն - personality Psychology

Այս ոլորտում աշխատող հոգեբանը զբաղվում է մարդկանց միջև անհատական տարբերությունների խնդիրների կարգավորմամբ : Մարդկային անհատի կառուցվածքի մեջ մտնում են մարմնային , տարիքային և սեռային գծեր , օրգանական խառնվածքը , ընդունակությունները , բնածին հիմքերը ։

Կազմակերպչական հոգեբանները occupational psychology

սովորաբար աշխատում են ընկերություններում և հաստատություններում : Նրանք մարդկանց խորհուրդ են տալիս իրենց անհատականության համապատասխան աշխատանք կամ մասնագիտություն ընտրել:

 

Գովազդի հոգեբանությունը advertising psychology զբաղվում է սպառողների սպասելիքների և կարիքների գնահատմամբ։  

Ժամանակակից հոգեբանությանը modern psychology , որի համաձայն հոգեբանությունը բաժանվում է միմյանցից տարբերվող ճյուղերի, որոնք պահպանում են հետազոտության ընդհանուր առարկան՝ հոգեկանի մեխանիզմները։

Սոցիալական կամ հասարակական հոգեբանությունը social psychology ուսումնասիրում է հասարակական -հոգեբանական գործընթացների առաջացումը մարդու անձի մեջ:

Կրթության հոգեբանությունը educational – school psychology ուսումնասիրում է մարդկանց կրթական, դաստիարակչական գործընթացի զարգացման օրինաչափությունները։

Տարիքային հոգեբանությունը Developmental psychology ուսումնասիրում է առողջ մարդու զարգացման օրինաչափությունները ըստ տարիքային խմբի՝ իր մեջ ներառելով մանկան հոգեբանությունը, պատանեկության հոգեբանությունը և հասուն տարիքի հոգեբանությունը

 

Հոգեբանի, հոգեբույժի , հոգեթերապևտի և հոգեվերլուծողի միջև եղած տարբերությունները:

 

Ո՞վ է հոգեբանը :

Հոգեբանի մոտ այցելում են այն անձինք, ովքեր գտնվում են հոգեբանական դժվար վիճակի մեջ, իրենց կյանքի այդ պահին , հեռու կամ մոտ անցյալում ունեցել են որոշ խնդիրներ : Հոգեբանի են դիմում նաև նրանք , ովքեր ցանկանում են սեփական վարքը կարգավորել , կամ ունեն մարդկանց հետ հարաբերվելու խնդիրներ , նրանք ովքեր անհրաժեշտաբար պետք է հաղթահարեն ինչ-որ ներքին կամ հոգեբանական ճգնաժամ : Հոգեբանը կարող է նաև օգնել մարդկանց բացահայտել սեփական ընդունակություններն , ապա դրանք օգտագործել իրենց կյանքում : Հոգեբանը կարող է այցելուին օգնել ազատվել անհանգստացնող սուր ապրումներից ՝ հասնելով ներքին խաղաղության ու անդորրի :

Հաճախ մարդիկ նախընտրում են իրենց հարցերի մասին կիսվել ընկերների , հարազատների ու շրջապատի հետ : Ի հարկե դա անվիճելի փաստ է , որ հարազատի հետ խնդիրները կիսելով , անհատը լիցքաթափվում է , բացի դրանից մարդկային շփումներն ու հարաբերությունները խրախուսելի ու ցանկալի են : Սակայն քիչ չեն այդ դեպքերը , երբ այդ հարազատն էլ անցյալում ունեցած իր փորձից ելնելով է ջանում օգնել ընկերոջը : Ի հարկե պարզ է , որ այս մեթոդը չի կարող օգնել այդ մարդուն , քանի որ ընկերը հաշվի է առնում այն փաստը , որ պետք չէ հարազատին անհանգստացնել : Այստեղ էլ օգնության է գալիս հոգեբանի մասնագիտությունը :

Նրա ծառայություններից կարող են օգտվել նաև անհատներ , որոնք չունեն խնդիրներ , սակայն այնուամենայնիվ ցանկանում են կիսվել մեկի հետ : Մեկի հետ ով ուշադրությամբ կլսի և մասնագիտական խորհուրդներով կօգնի իրենց :

Մարդկանց մեծ մասն այն կարծիքին է , որ հոգեբանին այցելում են միայն հոգեկան խանգարումներ ունեցող մարդիկ : Հատկանշական է , որ հոգեբանական ցանկացած հարց իր պատասխանը չգտնելու դեպքում , կարող է դառնալ խնդիր , հետո ավելի լրջանա ու բարդանա : Այդ մարդիկ համոզված են , որ իրենց հուզական խնդիրները լուծելու են սեփական ուժերով , իսկ սեփական ուժերով հոգեբանական խնդիրների հաղթահարումը երբեմն անհնար է :

Հոգեբանի աշխատանքը բավականին ծանր և պատասխանատու է: Հոգեբանն, ի տարբերություն ուրիշների , ունի անձի մասին համապատասխան գիտելիքների հզոր պահեստ , որը նրան թուլ է տալիս այցելուին ճիշտ կողմնորոշել և ընտրել ստեղծված իրավիճակից դուրս գալու ուղին : Հարկավոր է հիշել , որ հոգեբանական խորհրդատվությունը խիստ գաղտնի գործընթաց է , և գաղտնիությունը համարվում է հոգեբանի առաջնային և կարևորագույն որակներից մեկը : Չմոռանանք նշել , որ հոգեբանը դեղեր նշանակելու իրավունք չունի :

 

Ո՞վ է հոգեբույժը :

Հոգեբույժը բարձրագույն բժշկական մասնագիտություն ունեցող անձն է, որը հիմնականում գործ ունի հոգեկան շեղումներ և խանգարումներ ունեցող մարդկանց հետ : Հոգեբույժն այցելուների համար դեղեր է նշանակում : Բուժումն իրականացնում է դեղամիջոցների օգնությամբ :

 

Ո՞վ է hոգեվերլուծողը :

Հոգեվերլուծումը հոգեբանության աշխատանքի մեթոդ է : Այլ խոսքով , հոգեվերլուծաբանը հոգեբան է : Տարբերակող հանգամանքը բուժման մեթոդն է : Հոգեվերլուծաբանը դիմորդի խնդրի լուծում գտնելու համար , հիմք է ընդունում նրա անցյալը և այն ինչ վերջինս կպատմի իր անցյալի մասին : Նա փորձում է այցելուի խոսքերից ու գանգատների միջից գտնել նրա խնդրի աղբյուրը : Կյանքում գոյություն ունեն խնդիրներ, որոնց լուծումը թաքնված է անգիտակցականի խորը շերտերում և դրանց դուրս բերումը հնարավոր է միայն հոգեբանի և հոգեվերլուծաբանի միջամտությամբ : Հոգեվերլուծաբանն էլ հոգեբանի նման դեղեր նշանակելու իրավունք չունի :

 

Ի՞նչ է հոգեթերապիա և ո՞վ է հոգեթերապևտը :

Հոգեբանության տարբեր թեքումների նպատակն է մարդու հոգեբանական առողջության ապահովումը : Խնդիրներ լինելու դեպքում , ոլորտի տարբեր մասնագետների օգնությամբ հանրավոր է լինելու օգնել տվյալ անհատին : Գործընթացն ընդհանուր առմամբ կոչվում է «Հոգեթերապիա» : Թերապիայի գլխավոր նպատակը սեփական մտքերի , ցանկությունների , նպատակների , ինչպես նաև արտաքին աշխարհի հնարավորինս լավ գիտակցումն է ։

Հոգեթերապևտը համարվում է այն մասնագետը , ով իրականացնում է այդ բուժումը : Դա ի հարկե տեղի է ունենում տարբեր միջոցներով ու մեթոդներով : Հոգեթերապիայի ոլորտում կան բուժման տարբեր մեթոդներ , ինչպես օրինակ իմաստային հոգեթերապիա , տրամաբանական ու զգացմունքային վարքային թերապիա , ճանաչողական վարքաբանական թերապիա և այլն :

Հոգեթերապիան կարող է կատարվել այլ մեթոդներով , օրինակ վերջին տարիներին մասնագետները հատկապես երեխաների հոգեբանական խնդիրները բուժելու համար օգտվում են երաժշտաթերապիայի ՝ թարգմանաբար «բուժում երաժշտության միջոցով» , արտ-թերապիայի ՝ այսինքն արվեստի թերապիայի և այլ մեթոդների օգնությամբ : Լոգոպեդ մասնագետն օգնում է անհատին հաղթահարելու խոսելու հետ կապված խնդիրները : Մասնագետները կարողանում են խաղով բուժել երեխաների մոտ ծագած հոգեբանական խնդիրները :

Հոգեթերապիան կարող է իրականացվել անհատական , խմբային կամ ընտանեկան ձևաչափով : Հոգեբանության ոլորտում կան նաև մասնագետներ , որոնք խորհրդատվական ծառայություն են մատուցում այցելուներին : Օրինակ կան թերապևտների և խորհրդատուների մի խումբ մասնագիտացած են ամուսնական զույգերին օգնելու գործում : Մի այլ խումբ խորհրդատվական ծառայություններով օգնում է երիտասարդներին ՝ ամուսնության համար ճիշտ ընտրություն կատարել : Մասնագետները կարող են օգնել որոշակի կախվածություն ունեցող մարդկանց ՝ ազատվելու որոշակի վնասակար սովորությունից :

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Պիտակ